ՀՍՀ/ԿԱՄԱՎՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՍՀՄ
ԿԱՄԱՎՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՍՀՄ, աշխատավորների նախաձեռնությամբ ստեղծված մասսայական միավորումներ: Կ. ը. և նրանց միությունները ակտիվորեն մասնակցում են ՍՍՀՄ սոցիալիստական շինարարությանը, աջակցում երկրի պաշտպանության ուժեղացմանը ևն: Կ. ը. կազմակերպվում և գործում են կամավորության, դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքներով, ղեկավարվում սովետական օրենսդրությամբևսեփական կանոնադրություններով: Իրավունք ունեն թեկնածուներ առաջադրելու պետ. իշխանության մարմինների ընտրության ժամանակ: ՄՍՀՄ-ում գոյություն ունի Կ. ի ճյուղավորված ցանց: Գիտ. և գիտատեխնիկական ընկերությունները կազմակերպում են դասախոսություններ՝ նպատակ ունենալով խորացնել գիտության տարբեր բնագավառների վերաբերյալ գիտելիքները, նպաստում են արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսության ռեզերվների բացահայտմանն ու օգտագործմանը: Սովետական ժողովրդի քաղ., գիտ., կուլտուրական մակարդակի բարձրացմանը աջակցում են «Գիտելիք» ընկերությունը, պատմական հուշարձանների պահպանության ընկերությունը ևն: Արտասահմանյան երկրների հետ սովետական ժողովրդի բարեկամական և մշակութային կապերը ամրապնդում են Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի սովետական ընկերությունները, որոնք միավորված են Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և կուլտուրական կապերի սովետական ընկերությունների միության մեջ: Սովետական բանակի, ռազմաօդա-յին ուժերիևռազմածովային նավատորմի ամրապնդմանն աջակցող մասսայական կազմակերպություն է ԴՕՍԱԱՖ-ը: «Կարմիր խաչի և կիսալուսնի ընկերությունը» աշխատավորությանը ներգրավում է ՍՍՀՄ սանիտարական պաշտպանության գործում, ինչպես նաև օգնություն կազմակերպում պատերազմից, տարերային աղետներից տուժածներին ևն: Մասսայական կազմակերպություններ են կամավոր մարզական ընկերությունները: Գոյություն ունեն նաև բնության պահպանության, որսորդական, ձկնորսական, հրշեշ պաշտպանության ևն ընկերություններ: ՀՍՍՀ-ում գործում են հանրապետական նշանակության Կ. ը. (տես Արտասահմանյան երկրների ռետ բարեկամության և կոդաուրական կա՛պի հայկական ընկերություն, ԴՕՍԱԱՖ, է Գիտելիք ևն):
