Jump to content

ՀՍՀ/ԿԱՄԱՎՈՐ ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԿՄԸ)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՄԱՎՈՐ ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԿՄԸ) ՍՍՀՄ-ում, միավորում են ֆիզկուլտուրայով, սպորտով և տուրիզմով զբաղվող աշխատավորներին և ուսանող երիտասարդությանը: Սկզբնական կազմակերպությունների միջոցով (արդ. ձեռնարկությունների, կոլտնտեսությունների, սովետական տնտեսությունների և ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրային կոլեկտիվներ, մարզական ակումբներ) իրականացնում են մասսայական ֆիզկուլտուրայի, սպորտի և տուրիզմի զարգացման, ՊԱՊ-ի և «Սովետական տուրիստ» կրծքանշանակիրների, կարզային-մարգիկների, սպորտի վարպետների պատրաստման, մարզիկների վարպետության բարձրացման խնդիրները: ԿՄԸ ստեղծվում են տերիտորիալ (միութենական հանրապետություններում) և արտադրամասնաճյուղային սկզբունքով՝ միավորելով հանրապետությունների, մարզերի, շրջանների, կառույցների, ժողտնտեսության մի շարք ճյուղերի, ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրային կոլեկտիվները: ԿՄԸ գործունեությունը կազմակերպվում է ընկերության կանոնաղրությանը համապատասխան, ինքնագործունեության սկզբունքներով: 1936-38-ին ԿՄԸ են ստեղծվել արհմիություններում, 1943-ին ֆաբրիկա-գործարանային ուսուցման (ՖԳՈՒ) դպրոցներիևպրոֆտեխ. ուսումնարանների մարզիկները միավորվել են «Աշխատանքային ռեզերվներ» ընկերությունում, 1950-ական թթ. միութենական հանրապետություններում կազմակերպվել են գյուղական ԿՄԸ: Արհմիությունների ԿՄԸ ֆինանսավորվում են արհմիության բյուջեից: Յուրաքանչյուր ընկերություն ունի դրոշ, խորհրդանշան, մարզական հագուստ, կրծքանշան: Արհմիությունների մարզական ընկերությունները ղեկավարում է Արհմիությունների ԿՄԸ-ի համամիութենական խորհուրդը: Խորհրդին կից գոյություն ունեն տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներ, մարզչական խորհուրդներ, դատավորների կոլեգիաներ: Խորհրդի գործունեությունը ղեկավարում և ֆինանսավորում է Արհմիությունների համամիութենական կենտրոնական խորհուրդը: ՍՍՀՄ-ում ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացմանը նպաստում են նաև ֆիզկուլտուրայի և սպորտի համամիութենական «Դինամո» ընկերությունը, ՄՄՀՄ զինված ուժերի մարզակումբները, այդ թվում՝ ԲԿԱԱ-ն և ՍՍՀՄ ԴՕԱԱԱՖ-ի մարգատեխնիկական ակումբները: ՀՍՍՀ-ում 1926-ին կազմակերպվել է «Դինամո», 1927-ին՝ «Մպարտակ», 1928-ին՝ «Կառուցող» ԿՄԸ, 1936—37-ին՝ արհմիութենական բազմաթիվ ԿՄԸ՝ «Պիշչեվիկ», «Իսկրա», «Բոլշևիկ», «Մոտոր», «Կոլոս», «Կրասնայա զնամյա», «Քիմիկ» ևն: 1943-ին կազմակերպվել է «Աշխատանքային ռեզերվներ», 1951-ին՝ «Կոլտնտեսական» ԿՄԸ (1961-ին վերանվանվել է «Սևան» գերատեսչական ԿՄԸ):

Հ. Ենգիբարյան