ՀՍՀ/ԿԱՄԱՐ
ԿԱՄԱՐ (հուն,— թաղածածկ սենյակ կամ սայլ) ճարտարապ fain ու թյան մեջ, միահարթ կորագիծ կառուցվածք: Ի տարբերություն հեծանի, Կ-ի հենակետերում ծանրության ուղղաձիգ ուժից բացի առաջանում է նաև հրման ուժ (հենարանային հակազդման հորիզոնական բաղադրիչը): Երկու ծայրերը միակցված Կ. («պրկված» Կ.) աշխատում է որպես հեծան, այս դեպքում հրման ուժերը մարվում են ձգման աշխատող պրկանի միջոցով: Բեռի ազդեցության տակ Կ-ի աշխատանքն ընթանում է սեղմման, մասամբ՝ ծռման ճիգերին հակազդելու ուղղությամբ: Կ-ի և թաղի հիմնական համաչափական տարրերը, բացառությամբ երկայնական չափի, նույնն են (թաղը բազմաթիվ Կ-ների միաձուլվածք է): Կ-ի առանձին հատվածքներն ունեն բնորոշ անվանումներ, հենման մասերում՝ Կ-ի կրունկ, գագաթի մասում՝ փական, փականաքար կամ Կ-ի պորտ: Վերելքի սլաքի (տես Թաղ) հարաբերությունը թռիչքին կոչվում է Կ-ի թեքավունություն: Ըստ կորաձևության Կ-ները լինում են՝ կիսաշրջանային (միակենտրոն), սլաքային (երկկենտրոն), տայտային (երկրաչափական կենտրոնը գտնվում է կրունկների մակարդակից վեր), սահող (կրունկները տարբեր մակարդակի վրա են), հաստերս, նշտարաձև ևն: Ըստ կառուցվածքային սխեմայի ստորաբաժանվում են՝ անհոդակապ (կրունկների և հենարանների կոշտ միակցում), երկհոդակապ (կրունկների ու հենարանների հոդակապային միակցում), եռահոդակապ (կրունկներից բացի փականի հատվածքում նույնպես հոդակապային միակցում) Կ-ների: Հոդակապային Կ-ները ի տարբերություն անհոդակապ տիպերի ունեն նվազ կոշտություն, սակայն աշխատանքով ճկուն են, ավելի քիչ ենթակա տարբեր դեֆորմացիաների: Ելնելով կառուցվածքային թռիչքից, բեռնվածությունից, նշանակությունից՝ Կ-ները համապատասխանորեն կառուցվում են քարից, երկաթբետոնից, մետաղից, փայտից: Ցանցային կառուցվածք ունեցող Կ., որպես կանոն, հավաքվում է մետաղե կամ փայտե ձողերից և անվանվում կամարաձև ֆերմա: Կ. կիրառվել է հնագույն ժամանակներից՝ համապատասխանորեն ձևափոխվելով ըստ տարբեր կառուցվածքային համակարգերի, ոճերի: Բոլոր ժամանակներում եղել է համաշխարհային ճարտ. կառուցվածքային և կոմպոզիցիոն կարևոր տարր: Հայկական ճարտ-յան մեջ Կ ի նախագաղափարը հանդիպում է դեռևս դոչ-ւ ճն անվանվող մի քանի կառույցների (Օշականի դոլմենները) ծածկերի ձևում: Կամարաձև ավարտով մուտք է քանդակված ուրարտական եռահարկ բնակելի տան ոելիեֆային պատկերում (տես հ. 2, աղ. XXV, Բնակարան ներդիրը): Կ և թաղ է կիրառված Գառնիի հելլենիստական ժամանակաշրջանի տաճարում: Հայկական միջնադարյան շինարվեստում ստեղծագործաբար է կիրառվել Կ., այս կամ այն ձևի ընտրությունը բխել է թե կառուցվածքային, թե ճարտ. պլաստիկայի խնդիրների առանձնահատկությունից: IV—V դդ. բնորոշ է պայտային Կ.: Կ-ի այս տիպը հայկական ստեղծագործություն է: Ֆրանսիացի ճարտ. Շ. Տեքսիեն 1839-ին Հայաստան այցելելուց հետո իր երկհատոր աշխատության«Հայաստանի, Պարսկաստանի, Միշագետքի նկարագրությունը» (հ. 1, 1842) մեջ գրել է, որ Կ-ի այդ տիպը նույն թվականներին չի հանդիպում ո՛չ արլ-ի և ո՛չ արմ-ի ճարտյան մեջ (մինչ այդ վերագրվում էր արաբական ճարտ-յանը, որը կիրառել է XI—XII դարերից): VI—VII դարերին բնորոշ է թեթևակի պայտաձևությունը, գագաթներում արդեն զգալի է ձգտումը որոշ սրացման (երկկենտրոնության): Նույն ժամանակաշրջանում կիրառվել է նաև միակենտրոն Կ.: Երկկենտրոն Կ-ները X—XI դդ. զարգանալով, XII—XIV դդ., աննշան բացառությամբ, գերիշխող են դարձել: XII—XIII դդ. Հայաստանում ստեղծվել և պաշտամունքային ու պալատական շենքերում կիրառվել է փոխհատվող կամարների կառուցվածքային համակարգը (տես նաև Գոթական ոճ): Կ. հիմնականում որպես պլաստիկ արտահայտիչ ճարտ. տարր լայնորեն կիրառվում է սովետահայ ճարտ-յան մեջ:
Ս. Ստեփանյան
