ՀՍՀ/ԿԱՄԱՐԱԿԱՊ
ԿԱՄԱՐԱԿԱՊ, Կամրկապ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Ակն գավառակում: Գտնվում է Ակնից 2 կմ հվ-արլ., Եփրատի բարձրադիր աշ ափին: XX դ. սկգբին ուներ 1133 հայ և 212 թուրք բն.: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով (ոսկերչություն, ատաղձագործություն, երկաթագործություն ևն): 1895-ին Կ-ում կառուցվել էր ոգելից խմիչքների գործարան, որի արտադրանքը արտահանվում էր Տարբերդ, Երզնկա և Արաբկիր: Հայերն ունեին երկու եկեղեցի (Ս. Աստվածածին և Ս. Գևորգ, առաջինը քարաշեն էր և գտնվում էր գյուղի կենտրոնում, որի նկուղում էր Ա. Սանդուխտի մատուռը): Կար երկու վարժարան՝ Արամյան արական (եռհարկ, քարաշեն, 78 աշակերտ) և Սանդուխտյան իգական (54 աշակերտուհի): Ըստ ավանդության, Կ. հիմնադրել է յոթ հայ ընտանիք, նրա տարածքից մոտ մեկ կմ հվ-արլ., վարդիշ կոչված տեղում, ուր գտնվում էր Ս. Թորոս անունով մատուռ: Կ-ում կային նաև ավերակ եկեղեցիներ (Ս. Սահակ, Ս. Խաչ, Ս. Նիկողայոս) և մատուռներ (Ս. Հակոբ, Պողոս-Պետրոս): Սկզբում զուտ հայաբնակ գյուղ էր: XI X-ի վերջին Կ-ից բազմաթիվ հայ ընտանիքներ տեղափոխվեցին Կ. Պոլիս: Գաղթած հայերի փոխարեն բնակություն հաստատեցին թուրքերը և աստիճանաբար տիրացան գաղթած հայերի տներիս m պարտեզներին: Կ-ում գործել են նաե կրր թական և մշակութային ընկերություններ Դրանցից էին «Ազգանազյան ընկերություն»ը (1873—79), որը գյուղում կազմակերպել է ներկայացումներ և լույս ընծայել «Մտրակ» անունով խմորատիպ թերթ, «Դպրոցասիրաց ընկերություն»ը (1876), որն իր հավաքած միջոցներով օգնում էր համագյուղացիներին հիմնադրե լու գրադարան, «Հույս ի պսակ» (հիմնադրել են հայ ազգասեր տիկինները, 1875-ին), որը գործել է շուրջ չորս տարի: Այդ ընկերությունը համագյուղացի որբ ու աղքատ աղջիկներին սովորեցնում էր կար ու ձև, խոհարարություն, օգնում ամուսնանալու ևն: Կ-ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:
Գրկ. Քեչյան Ս., Ակն և ակնցիջ. Փարիզ, 1952: Մ. Դարբինյան
