ՀՍՀ/ԿԱՄԱՐԱ ԵՎ ԱԽՆԻ
ԿԱՄԱՐԱ ԵՎ ԱԽՆԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), Թոնդրակյան շարժման XI դարի սկզբի գործիչներ: Ազնվական կանայք, քույրեր, Բարձր Հայքի Մանանաղի գավառի հայ նշանավոր տոհմից (անունը հայտնի չէ): Շարժման մեջ են ներգրավվել կոմւծիկ Աբեղայի գործակից և իրենց տոհմակից Հրանույշի միջոցով: Թոնդրակեցիներին են տրամադրել հայրենի տիրույթներից ժառանգություն ստացած Մանանաղիի Աղյուսո ու Կաշե գյուղ-ագարակները, այնտեղ քարոզել թոնդրակյան գաղափարներ և կազմակերպել համայնքներ: Այնուհետև շարժման մեջ են ներքաշել իշխան Վրվեոին U, Կունծիկ Աբեղայի գլխավորությամբ, գավառի մյուս թոնդրակեցիների հետ կործանել վերոհիշյալ ու հարևան Բազմաղբյուր (Խաչ) գյուղերի եկեղեցիներն ու սրբավայրերը: Գավառի թեմակալ Սամվել եպիսկոպոսն ու ավատատերերը ճնշել են այդ ընդվզումը, հալածել թոնդրակեցիներին և նրանց վեց առաջնորդներին ձերբակալել ու աղվեսա-դրոշմել: Հավանաբար այդ վեցի մեջ են եղել նաև Կ. և Ս.: Դրանից հետո Կ-ի և Ա-ի մասին տեղեկություններ հայտնի չեն:
Գրկ. Արիստակէս Լաստեվերց ի, Պատմություն, Ե., 1971: Զ. Հարությունյան
