Jump to content

ՀՍՀ/ԿԱՄԱՐԻԼԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՄԱՐԻԼԻԱ (իսպ. camarilla, camara—միապետի պալատ, արքունիք), ազդեցիկ պալատականների խումբ: «Կ.» տերմինը գործածության մեջ է մտել իսպ. թագավոր Ֆերդինանդ VII-ի օրոք (1808, 1814—33), երբ թագավորի մերձավոր անձինք, որոնք փաստորեն կառավարում էին երկիրը, սկսեցին նիստերը գումարել արքունիքի մի փոքր սենյակում: Նրանք արտահայտում էին հետադեմ ազնվականության ու հոգևորականության շահերը և իրենց դիրքն օգտագործում շահադիտական նպատակներով: «Կ.» բառը դարձել է հասարակ անուն: