ՀՍՀ/ԿԱՄԲԻՈՒՄ
ԿԱՄԲԻՈՒՄ (ուշ լատ. cambium— փոխանակություն), բույսերի արմատևցո ղուն գոյացնող հյուսվածք (մերիսթեսա). հիմնականում բնորոշ է մերկասերմերին և երկշաքիլավորներին: Շնորհիվ Կ-իգործունեության, առանցքային օրգանների աճը տեղի է ունենում հաստությամբ: Կ.արտաքինից առաջացնում է երկրորդային ֆլոեմա (imp), ներսից՝ երկրորդայինքսիլեմա (բնափայտ): Առաջանում է պրոկամբիումի բջիջներից, որոնք գտնվումեն առաջնային ֆլոեմայի և քսիլեմայի միջև, և պերիցիկլից: Տերևներում Կ. չկա, իսկ եթե լինում է, ապա նրա գործունեու թյունը վաղ է մարում: Ըստ ձևի Կ-ի բջիջները պրոգենքիմային են, սրածայր երկարացած և տեղադրված են օրգանի երկարությամբ: Կ-ի գործունեությունը աշնանը և ձմռանը դադարում է: Այդ պարբերականությամբ է պայմանավորված տարեկան օղակների առաջացումը: Խցանա-կամբիումի մասին տես Ֆեչոգեն:
