Jump to content

ՀՍՀ/ԿԱՄԲՅՈՒՍԵՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՄԲՅՈՒՍԵՍ հուն. (ծն.թ. անհտ.—մ. թ. ա. 522) պարսից արքա մ. թ. ա. 529-ից: Աքեմենյանների դինաստիայից: Եղել է հոր՝ Կյուրոս II Մևծ ի գահակիցը, ապա հաջորդել նրան: Վախենալով մրցակցությունից, սպանել է եղբորը՝ Մմերդիսին (Բարդիա): Մ. թ. ա. 526-ին արշավել է Եգիպտոս, Նեղոսի դելտայում, Պելուսիոնի մոտ, հաղթել փարավոն Պսամ-մետիկոս III-ին, գրավել մայրաքաղաք Մեմփիսը և իրեն հռչակել փարավոն՝ հիմնելով նոր՝ XXVII դինաստիան: Մ. թ. ա. 522-ին ապստամբություն է բռնկվելամբողջ տերության մեջ՝ մոգ Գաումա-տայի գլխավորությամբ, որը ներկայացել է որպես Կ-ի սպանված եղբայր Սմեր-դիս: Աքեմենյանների դեմ ապստամբել էնաև Հայաստանը (Արմինիա): Եգիպտոսից Պարսկաստան վերադառնալու ճանապարհին Կ. մահացել է անհայտ հանգամանք ներում:

Ս. Կրկյաշարյան