ՀՍՀ/ԿԱՄԵՆԵՑ-ՊՈԴՈԼՍԿ
ԿԱՄԵՆԵՑ-ՊՈԴՈԼՍԿ, Կամենեց-Պոդոլսկի, Կամենից, քաղաք Ուկրաինական ՍՍՀ Խմելնիցկու մարգում, Դնեստրի ձախ վտակ Սմոտրիչի ստորին հոսանքում: Ըստ հնագիտական նյութերի, Կ-Պ-ի վայրում եղել է սլավոնական բնակավայր, որը XI— XII դդ. վերածվել է ֆեողալական քաղաքի: Եղել է Կիևյան Ռուսիայի, ապա՝ Գալիցա-վոլինյան իշխանության կազմում: XIV դ. երկրորդ կեսին Կ-Պ. գրավել է Լիտվան, 1430-ին՝ Լեհաստանը: 1672—99-ին թուրք, տիրապետության տակ էր, ապա կրկին անցել է Լեհաստանին: 1793-ին միացվել է Ռուսաստանին: Այժմ Կ-Պ. երկաթուղային կայարան է, խճուղիների հանգույց: ԲԿ. 68 հզ. (1977): Ունի մեքենաշինական, շինանյութերի և սննդի արդ. ձեռնարկություններ, մանկավարժական, գյուղատնտեսական ինստ-ներ, ինդուստրիալ շինարարական, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսական տեխնիկումներ, բժշկական, կոլլտուր-լուսավորական ուսումնարաններ, բուսաբանական այգի են: Կ-Պ-ում XIV-XIX դդ. գոյություն ուներ հայկ. գաղութ: Տայերը գաղթել էին Ղրիմից, Մոլդովայից, փոքր Ասիայի հայաբնակ վայրերից ու Հայաստանից: Ըստ մեզ հասած տեղեկությունների, 1566-ին Կ-Պ-ում կար 900 տուն հայ (այլ տվյալով՝ 1200 ընտանիք), 1586-ին՝ 400 ընտանիք: Հայերը տեղական իշխողներից ստացել էին առևտուր անելու, արհեստներով զբաղվելու և այլ արտոնություններ: Ըստ ավանդության, Լեհաստանի թագավոր Կազիմիր Մեծը (1310—70) հայերին տվել էր դատական ինքնավարության իրավունք: 1496-ին այն հաստատել է Յան Ալբրեխտը: Նման իրավունքներ ու արտոնություններ են տվել Լեհաստանի նաև այլ տիրակալներ 1502-ին, 1507-ին 1548-ին, 1552-ին ևն: Կ-Պ. առևտրաարհեստավորական կարևոր կենտրոն էր: Կ-Պ-ով էին անցնում Ղրիմից ու Կ. Պոլսից Լվով և այլ վայրեր տանող առևտրական ճանապարհները: Տայերը մասնակցել են առևտրի ու տընտեսության զարգացման, ինչպես և Կ-Պ. ամրացնելու և պաշտպանելու գործին (պահպանվել է XVI դ. կառուցված «Հայկական ամրոցը»): Իրենց միջոցներով ամրոցի համար թնդանոթներ էին գնել, միջոցներ հատկացրել դրանք պահելու և նորոգելու համար: Ապրում էին առանձին թաղամասում՝ Կ-Պ-ի հվ, մասում: «Հայկական հրապարակ»ում էր գտնվում հայոց մագիստրատի շենքը, մի քանի եկեղեցի և «Առևտրական տունը»: Պահպանվել է նրանց կառուցած (1581) ջրհորը՝ 30 մ խորությամբ և 5 մ տրամագծով: Սմոտրիչ գետի վրա ունեին մի քանի ջրաղաց: 1614-ին կառուցել էին հիվանդանոց (պահպանվել է շենքի մի մասը), որի ծախսերը հոգում էին իրենք: Զբաղվում էին դերձակությամբ, մուշտակագործությամբ, սայլապանությամբ, կաթսայագործությամբ, օճառագործությամբ, ոսկերչությամբ, զինագործությամբ, թամբագործությամբ, գարեջրագործությամբ ևն: Արհեստավորներն ունեին իրենց կազմակերպությունները: Կային հոգևոր և կտրիճվորաց եղբայրություններ: Տայերը ծառայում էին նաև պետ. հիմնարկներում (դիվանագետներ, մաքսատան աշխատողներ, հարկահավաքներ ևն): 1768—85-ին Կ-Պ-ի ամրոցի պարետը ծագումով հայ Յան Վիտտեն էր, որին փոխարինել է որդին՝ Յոզեֆ Վիտտեն (1786—89): Տայկ. գաղութը (ինչպես և ուկր. համայնքը) նախքան Կ-Պ-ի մագ դեբուոգյան իրավունք ստանալը (1374) և դրանից հետո ղեկավարվել է իր ազգային օրենքներով: Տայերի դատական ինքնավարությունը իրականացնում էր հայկ. մագիստրատը, որն ուներ վարչական ու դատական իրավասություններ՝. Մագիստրատի մեջ էին մտնում դատարանը և «քառասուն եղբայրներ»ի խորհուրդը: Դատարանը գլխավորում էր վոյթը: Զուգահեռ գործում էր հոգևոր դատարանը: Դատավորները հայոց ներկայացուցիչներն էին լեհ. իշխանությունների առջև, և վերջիններս բոլոր պաշտոնական հարցերով դիմում էին նրանց: Դատարանի նիստերր տեղի էին ունենում հատուկ շենքում: Մովորաբար դատավոր ընարվում էին ունևոր խավի ներկայացուցիչները: Դատարանը ղեկավարվում էր «1 ե-հահայոց դատաստանագրքով: Դատարանի վճիռները գանգատարկելու համար կարելի էր դիմել միայն թագավորին: Պահպանվել են հայկ. դատարանի 1572—1688-ի արձանագրությունները, որոնց հնագույն մասը կազմված է հայերեն, մնացածը՝ հայատաո-ղփչաղերեն և հայա-տառլեհերեն: Կ-Պ-ի դերը հատկապես մեծացավ Կաֆայի (Թեոդոսիա) անկումից (1475) հետո, երբ բազմաթիվ հայեր գաղթեցին Կ-Պ. և աշխուժացրին տարանցիկ առևտուրը: Արևելքի հետ առևտուրը հիմնականում գտնվում էր հայերի ձեռքին: Նրանք էին գլխավորում առևտրական կարավանները: Տայերը մասնակցում էին Լվով, Լուցկ, Սլուցկ, Սկալա, Պերեմիշլ, Կոդրինեց և այլ քաղաքներում կազմակերպված տոնավաճառներին: Հայ վաճառականները հասնում էին Մոսկվա, Յարոսլավլ, Կ. Պոլիս, Ալեքսանդրիա, Հնդկաստան: Արևելքից բերում էին բազմաթիվ ապրանքներ (կտորեղեն, համեմունքներ, զարդեր), որոնք, XVII դարից սկսած, մաքսային ցուցակներում գրանցվում էին «Հայկական ապրանքներ» անունով: Կ-Պ. նաև հայ մշակույթի կենտրոն էր, որտեղ գրվել ու ծաղկվել են բազմաթիվ հայերեն ձեռագրեր: XVI դ. կեսից Կ-Պ-ում գործում էր հայկ. դպրոց: Կ-Պ-ում ապրել ու ստեղծագործել են մի շարք հայ հեղինակներ, որոնք կարևոր դեր են խաղացել լեհահա-յոց մշակույթի զարգացման մեջ: Նրանցից են «Կամենիցյան տարեգրքի» հեղինակերը, Հովհաննես Կամենսլցհն, Ստեփանոս Ռոջքան և այլք: Հայերը Կ-Պ-ում ու շրջակայքում կառուցել են 10 հայկ. եկեղեցի. Խութլուբեյի որդի Սինանի միջոցներով 1398-ին՝ Ս. Նիկողայոսը (շենքը կանգուն է), հետագայում՝ նույնանուն ավելի մեծ եկեղեցին (կիսաբոլոր աբսիդով սրահ, քանդվել է XX դ.), Ս. Աստվածածինը (1598), Ս. Ստեփանոս Նախավրկան ավերվել է թուրքերի հարձակման (1672) ժամանակ, մնացել է քառահարկ մատուռ-զանգակատունը (XVI դ.)Ս. Գրիգոր Լուսավորիչը (այրվել է հրդեհից), Ս. Խաչը (հրդեհել են թաթարները 1613-ին) 1 ւն: Կ-Պում պահպանվում են նաև 1368-ին կառուցված խաչաձևգմբե թավոր տիպի հայոց տաճարի ավերակ-ներր: ԿՊ-ում կար հայկ. կուսանոց, որի համար 1600-ին Գրիգոր Վարաղեցի եպիսկոպոսը կառուցել էր առանձին շինություն: Կար հատուկ շենք նաե Լվովի հայոց եպիսկոպոսի համար, որը տարվա մի մասն անցկացնում էր Կ-Պ-ում: Կ-Պ. հայկ. հոգեոր-եկեղեցական խոշոր կենտրոն էր. ունեցել է մեծ ազդեցություն լեհահայոց կյանքում և անվանվել է «Լեհական Էջմիածին»: Ինքնատիպ էին նաե հայերի բնակելի տները, արտաքուստ՝ պարզ, ներքուստ՝ զարդարուն: Ժամանակի ընթացքում Լեհաստանում հայությունը կորցնում է իր ազգային դեմքը, ձուլվում տեղացիների հետ: XVII դ. վերջին ապազգայնացումն արդեն ընդհանուր երեույթ էր: Մայր հայրենիքի, հայաշատ այլ կենտրոնների հետ ունեցած կապերի շնորհիվ Կ-Պ-ի հայությունը համեմատաբար ուշ ձուլվեց: Բռնի կաթոլիկացումն էլ ավելի ուշ կատարվեց (1666), քան այլ վայրերում: Երբ 1672-ին թուրքերը գրավեցին ԿՊ., հայերի մի մասը հեռացավ լեհերի հետ: Մնացածներից 600 հոգի, չդիմանալով թուրքերի բռնություններին, 1673-ին փորձեցին անցնել Հայաստան: Հասնելով Սև ծովի ափ՝ վարձեցին երեք նավ և դուրս եկան բաց ծով: Փոթորիկը խորտակեց նավերից մեկը: Ափ դուրս եկած հայերը բնակություն հաստատեցին Մակեդոնիայում, բայց հետո փոխադրվեցին Ֆիլիպե (Պլովդիվ), հիմնեցին Ս. Գևորգ եկեղեցին: Հետագայում նրանց մի մասը կրկին անցավ Կ-Պ., երբ այն արդեն ազատագրվել էր (1699) թուրք, տիրապետությունից: Կ-Պ. են վերադառնում նաև Գալիցիա և այլուր գաղթած հայերից ոմանք և աստիճանաբար նորոգում իրենց տներն ու եկեղեցիները: Հայկ. մագիստրատը վերականգնում է իր գործունեությունը: Սակայն հայերի թիվը Կ-Պ-ում հետզհետե նվազալք և հատկապես ժանտախտի հետևանքով: 1790-ին լեհ. իշխողները վերացնում են Կ-Պ-ի հայոց ինքնավարությունը՝ հայկ. դատարանն ու վարչությունը կենտրոնացնելով լեհ. մագիստրատում: Հոգևոր հարցերում Կ-Պ-ի հայերը 1793-1810-ին ենթարկվում էին Մոգիլյով-Պոդոլսկի կաթոլիկ եպիսկոպոսին, այնուհետև՝ Պոդոլյեի հայոց եպիսկոպոսին, որի կենտրոնը Մոգիլյով-Պոդոլսկն էր: 1820-ին Կ-Պ-ում 70 տուն հայ էր մնացել, 1863-ին՝ 63 հայ: Նրանք էլ աստիճանաբար ձուլվել են լեհերի հետ:
Գրկ. Բժշկյան Մ., ճանապարհորդություն ի Լեհաստան, Վնտ., 1830: Կամենից. Տարեգիրք Հայոց Լեհաստանի և Ռումենիոյ…, հրտ. Ղ. Ալիշան, Վնտ., 1896: Կամենեց Պոդոլսկ քաղաքի հայկական դատարանի արձանագրությունները (XVI դ.), աշխատասիր. Վ. Ռ. Գրիգորյանի, ե., 1969: Документы на половецком языке XVI в., М., 1967.
Վ. Դբիգորյան
