Jump to content

ՀՍՀ/ԿԱՄԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՄԵՐ (գերմ., եզակի թվով՝ Kamm, բառացի՝ կատար), անթրոպոգենի սառցապատման շրջաններում տարածված թմբեր և բլրաշարեր: Ունեն 2—30 մ բարձրություն: Կազմված են ավազներից, կավային շերտերից, ավազաքարերից: Հաճախ ծածկված են լինում մորեններով, երբեմն՝ վալուններով: Տարածված են ՍՍՀՄ եվրոպական մասի հս-արմ-ում: