ՀՍՀ/ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ (ուշ լատ. camera—սենյակ), երաժշտական արվեստի տարատեսակ, գործիքային կամ վոկալ ստեղծագործության՝ գրված կատարողների ոչ մեծ կազմի համար (մենակատար, դուետ, տրիո, կվարտետ, կամերային անսամբլ ևն): Նախապես սահմանված էր ունկնդիրների նեղ շրջանի համար (կատարվում էր սենյակում, այստեղից էլ՝ անունը): Մինչև XVI դ. վերջը վերաբերում էր միայն վոկալ ժանրերին, սկսած XVII դարից՝ նաև գործիքային երաժշտությանը: XVI—XVIII դդ. «Կ. ե.տերմինը օգտագործվում էր վոկալ աշխարհիկ երաժշտության առնչությամբ՝ եկեղեցականից առանձնացնելու համար: Կ. ե-յան ձևավորմանը նպաստել է նրա սերտ կապը կենցաղային պարային երաժշտությանը և ժող. երաժշտ. ստեղծագործությանը: Կամերային գործիքային անսամբլների դասական ձևերը (սոնատ, տրիո, կվարտետ, կվինտետ ևն) երևան են եկել ու բարձր զարգացման հասել Յո. Հայդնի, Վ. Մոցարտի, Լ. Բեթհովենի ստեղծագործություններում: Ռոմանտիկ կոմպոզիտորներին (Ֆ. Շուբերտ, Ֆ. Մենղելսոն, Ռ. Շու-ման) հատկանշական են դաշնամուրային մանրանվագները, պիեսների շարքը, նոր գեղարվեստական արտահայտչամիջոցներով օժտված երգի ժանրը, նաև գործիքային ու վոկալ անսամբլները: Դաշնամուրի համար Կ. ե-յան ընտիր երկեր են ստեղծել Ֆ. Շոպենը, Ֆ. Լիստը: Վոկալ և գործիքային Կ. ե-յան զարգացման ասպարեզում նշանակալից ներդրում ունեն ռուս կոմպոզիտորներ Մ. Գլինկան, Ա. Դարզոմիժսկին, Ա. Բորոդինը, Պ. Չայկովսկին, մ. Մուսորգսկին, Ն. Ռիմսկի-Կորսակովը, Ս. Տանեևը, Ս. Ռախմանինովը: Բարձրարժեք նմուշներ են ստեղծել 6 ռ. Բրամսը, է. Գրիգը, Ա. Դվորժակը, Կ. Դեբյուսին, Մ. Ռավելը, Ա. Շյոնբերգը, Ա. Բերդը, Ա. Վեբեռնը և ուրիշներ: Կ. ե-յանը բնորոշ է արտահայտչամիջոցների նուրբ մանրամասնոլ-մը, այն տիրապետում է քնարական հույզեր, հոգեկան վիճակների նրբին փոփոխություններ հաղորդելու մեծ հնարավորությունների: Գեղարվեստական բարձր արժեքով առանձնանում են Ս. Ս. Պրոկոֆևի, Դ. Դ. Շոստակովիչի կամերային երկերը: Հայաստանում դաշնամուրի և լարային գործիքների համար երկեր են ստեղծվել դեռևս նախասովետական շրջանում: Կ. ե-յան ձևավորման համար մեծ ավանդ ներդրեցին Կոմիտասը, Ա. Սաենդիարյանը, Ն. Տիգրանյանը: 1920-ական թթ. սկսած երևան եկան Կ. ե-յան բոլոր ժանրերը: Վոկալ երաժշտության զարգացմանը առանձնապես նպաստեցին Ռ. Մելիքյանի, Հ. Ստեփանյանի, Կ. Զաքար-յանի ստեղծագործությունները: Նշանավոր են Ա. Խաչատրյանի դաշնամուրային և ջութակի պիեսները: Տարբեր շրջաններում տարբեր գործիքների համար մանրանվագներ են գրել Ս. Բարխոլդարյանը, Գ. Եղիագարյանը, Ա. Բաբաջանյանը, Ա. Հարությունյանը, է. Աբրահամյանը, է. Բաղդասարյանը, Գ. Չեբոտարյանը և ուրիշներ: Հայկ. գործիքային Կ. ե-յան առավել հարուստ բնագավառներն են սոնատը և կվարտետը:
Գրկ. Раабен Л., Советская камерно-инструментальная музыка, Л., 1963 Апояы Ш., Фортепиянная музыка Советской Армении, Е., 1968 Тер-Симонян М., Камерно-инструментальная ансамблевая музыка Армении, Е., 1974.
Մ. Տեր-Սիմոնյան
