ՀՍՀ/ԿԱՄԵՐՈՒՆ
ԿԱՄԵՐՈՒՆ (Cameroun), Կամեր անի Միացյալ Հանրապետություն (La Republique Unie du Cameroun)
I. Ընդհանուր տեղեկություններ
Պետություն Կենտրոնական Աֆրիկայում: Սահմանակից է Նիգերիային, Չաղին, Կենտրոնական Աֆրիկյան կայսրությանը, Կոնգոյին, Գաբոնին և Հասարակածային Գվինեային: Արմ-ից ողողվում է Ատլանտյան օվկիանոսի Բիաֆրա ծոցի ջրերով: Տարածությունը 475,4 հզ. կվ 2 է, բն. 7,7 մլն (1977): Մայրաքաղաքը՝ Յաունդե: Վարչականորեն բաժանվում է 7 նահանգի:
II. Պետական կարգը
Կ. հանրապետություն է: Գործող սահմանադրությունն ուժի մեջ է մտել 1972-ին: Պետության և կառավարության գլուխը պրեզիդենտն է: Նա նաև զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է: Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը միապալատ պառլամենտն է (Ազգային ժողով): Ընտրական իրավունքից օգտվում են 21 տարեկան դարձած բոլոր քաղաքացիները: Երկրի գործադիր իշխանության բարձրագույն մարմինը՝ կառավարությունը, Ազգային ժողովին հաշվետու չէ: Դեպարտամենտների, օկրուգների և շրջանների կառավարումն իրականացնում են կենտրոնական իշխանության նշանակած պաշտոնյաները:
III. Բնությունը
Կ. գտնվում է հասարակածային և հս. մերձհասարակածային գոտիներում: Բիաֆրա ծոցի ափերն առավելապես հարթ են, ավազային կամ ճահճապատ, լայն էս-տուարներով հվ-ում՝ զառիթափ, ժայռոտ: Մինչև 150 կվ յայնության ծովափնյա դաշտավայրում մեկուսացած բարձրանում է Կամերուն հրաբխային լեռնազանգվածը (4070 մ): Դաշտավայրի վրա ուղղաբերձ սանդղավանդներով բարձրանում են ներքին սարահարթերը: Հվ. մասի սարահարթն ունի 600—900 մ բարձրություն: Կենտրոնական մասում Ադամավա բարձրավանդակն է (Բամբուտոս լեռ, 2740 մ), ծայր հս-ում՝ Չադ ճի իջվածքը: Կան երկաթի, ոսկու, բոքսիտի, բնական գազի հանքավայրեր: Կլիման հվ-ում հասարակածային է, մշտապես խոնավ, մնացած մասերում՝ հասարակածային-մուսոնային: Միջին ամսական ջերմաստիճանը 19 (հվ-ում)—33°C է (հս-ում): Տարեկան տեղումները տարածքի մեծ մասում 1500—3000 մմ են, Կամերունի լեռնալանջերին՝ 10000 մմ (ամենաշատը՝ Աֆրիկայում), Չադ լճի շրջանում՝ 300—500 մմ: Գետային ցանցը խիտ է, գետերը ջրառատ են, սահանքավոր, հարուստ էլեկտրաէներգիայի պաշարներով: Խոշոր գետերն են Սանագան, Լփոնգը, Նտեմը ևն: Հվ-ում կարմրադեղնավուն հողերի վրա տարածված են խոնավ հասարակածային անտառներ, հս-ում, արևադարձային սևահողերի և կարմրագորշ հոդերի վրա՝ սավաննաներ: Կամերուն լեռնազանգվածի վրա արտահայտված է հողաբուսական ծածկույթի ուղղաձիգ գոտիականությունը: Կենդանական աշխարհը հարուստ է ու բազմազան:
IV. Բնակչությունը
Մեծ մասը պատկանում է բանտու, արևելաբանտոիդ և հաուսա լեզվաընտանիքին: Պաշտոնական լեզուն ֆրանսերենն ու անգլերենն են, տոմարը՝ Գրիգորյանը: Տնտեսապես ակտիվ բնակչության մոտ 90-ը զբաղված է գյուղատնտեսության, 4-ը՝ արդյունաբերության մեջ: Խիտ են բնակեցված առափնյա շրջանը և սարավանդի արմ, մասը: Քաղաքային բնակչությունը 20 է: Առավել մեծ քաղաքներն են Դուալան, Ցաունդեն, Բաֆուսամը, Ֆումբանը:
V. Պատմական ակնարկ
Կ-ի տարածքում մարդու բնակության հետքերը վերաբերում են միջին և վերին հին քարի դարին: Կ-ի տարածքի հս-ում մ. թ. VIII—XIV դդ. բնակվել է սաո ժողովուրդը: 1472-ին Վուրիի գետաբերան իջած պորտուգ. նավաստիները գետում մանր ծովախեցգետինների առատության պատճառով այն կոչեցին «Ռիո դոս կամարոես» (ծովախեցգետինների գետ): Այդ անունը Կամերան ձևով հետագայում տարածվեց ամբողջ երկրի վրա: XVI դ. վերջից Կ. թափանցեցին եվրոպացիները: XVIII դ. Կ. մուտք գործեց մահմեդականությունը: XIX դ. Կ-ի առափնյա մասերում հիմնվեցին գերմ. և ֆրանս. առաջին առև-տրակայանները: 1884-ին դուալա ցեղի հետ պայմանագիր կնքվեց Կ-ի ծովափը Գերմանիայի պաշտպանության տակ առնելու մասին, թեև որոշ ցեղեր դիմադրեցին գաղութարարներին: XIX դ. 2-րդ կեսին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան մի շարք պայմանագրերով որոշեցին իրենց իրավունքները Կ-ում: Երկրի գաղութային շահագործումր առաջ բերեց ապստամբություններ, որոնք դաժանորեն ճնշվեցին: 1916-ին անգլո-ֆրանսիական զորքերը Կ-ից դուրս մղեցին գերմանացիներին: Արևելյան Կ-ի մանդատը հանձնվեց Ֆրանսիային, Արևմտյան Կ-ինը Անգլիային: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մանդատային վարչակարգը փոխարինվեց ՄԱԿ-ի խնամակալության տակ գտնվող տերիտորիայի ստատուտով (1946), կառավարումը իրականացնելու էին Անգլիան (Արմ, Կ.) և Ֆրանսիան (Արլ. Կ.): Արևմտյան Կ. վարչականորեն միացվեց անգլ. Նիգերիա գաղութին և բաժանվեց երկու մասի՝ Հյուսիսային Կ. և հարավային Կ.: Կ-ի ժողովուրդները ազատագրական պայքար էին մղում օտարերկրյա տիրապետության դեմ: Այդ պայքարը գլխավորեց 1948-ին ստեղծված Կամերունի ժողովուրդների միությունը (ԿԺՄ): 1955-ին սկսվեց պարտիզանական պայքար: 1960-ի հունվ. 1-ին Արևելյան Կ. հռչակվեց անկախ, մարտին՝ Կամերունի Հանրապետություն: 1960-ի սեպտեմբերին Կ. դարձավ ՄԱԿ-ի անդամ: Երբ 1960-ի հոկտեմբերին հռչակվեց Նի-գերիայի անկախությունը, ՄԱԿ-ի որոշմամբ Արևմտյան Կ-ի հս. և ով. մասերում հանրաքվե անցկացվեց, որի արդյունքների համաձայն Հյուսիսային Կ. միացվեց Նիգերիայի Ֆեդերացիային, իսկ Հարավային Կ. Կամերունի Հանրապետությանը: 1961-ի հոկտ. 1-ին կազմվեց Կ-ի Ֆեդերատիվ Հանրապետությունը (ԿՖՀ), որի կազմի մեջ մտնող մասերը կոչվեցին Արևմտյան Կ. (նախկին Հվ. Կ.) և Արևելյան Կ. (նախկին Կ-ի Հանրապետությունը): Պրեզիդենտ և ֆեդերալ կառավարության ղեկավար դարձավ Կ-ի Հանրապետության պրեզիդենտ, Կամերունի միության (ԿՄ, հիմնվել է 1958-ին) ղեկավար Ահմադու Ահիջոն: 1972-ի մայիսին ԿՖՀ վերանվանվեց Կամերունի Միացյալ Հանրապետություն: 1972-ի հունիսին ուժի մեջ մտավ նոր սահմանադրությունը: 1963-ից Կ. Աֆրիկյան միասնության կազմակերպության, 1966-ից՝ Կենտրոնական Աֆրիկայի պետությունների Մաքսային և տնտ. միության անդամ է: Կ-ի կառավարությունը հանդես է գալիս միջաֆրիկյան համերաշխության և միասնության ամրապնդման, Աֆրիկայում գաղութատիրության վերացման օգտին, ռասիզմի դեմ: 1962-63-ին Կ-ի և ԱԱՀՄ-ի միջև ստորագրվել են համաձայնագրեր առևտրական, մշակութային, տնտ. և տեխ. համագործակցության մասին: 1964-ի փետր. 20-ին Կ-ի և ՄՄՀՄ-ի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ:
VI. Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները
Կամերունյան ազգային միություն (ԿԱՄ), կառավարող կուսակցությունը ստեղծվել է 1966-ին: Կամերունի աշխատավորներ ազգային միություն (ԿԱԱՄ), ստեղծվել է 1972-ին՝ երեք արհմիությունների միավորումով, երկրի միասնական արհմիութենական կենտրոնն է:
VII. Տնտեսությունը
Թույլ զարգացած ագրարային երկիր է: Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Արդյունաբերության մեջ գերակշռում է գյուղատնտ. հումքի վերամշակումը: Տնտեսության մեջ մեծանում է պետության դերը: Միաժամանակ ընդլայնվում են օտարերկրյա կապիտալի դիրքերը, զարգանում է մասնավոր կապիտալը: Գյուղատնտեսության մեջ օգտագործվող հողատարածությունները կազմում ենտերիտորիայի 4,7-ը, որի մոտ 30 զբաղեցնում են արտահանության համար մշակվող կուլտուրաները: Մշակում են կակաո, սուրճ, բանան, բամբակենի, կաու չուկատուներ ևն: Հս.ևարմ. շրջաններումզբաղվում են նաև անասնապահությամբ: Զարգացած է անտառային տնտեսությունը: Համաշխարհային շուկայում արևադարձային ազոբե թանկարժեք բնափայտիարտահանման մենաշնորհը պատկանում է Կ-ին: Տարեկան մթերվում է մոտ 400 հգ. in. փայտանյութ: Զբաղվում են նաև ձկնորսությամբ: Ունի թույլ զարգացածլեռնահանքային արդյունաբերություն: Արդյունահանում են կապար (Մայո Դառլե), ոսկի (Նդոկայո և Բատուրի), կիանիտ (էդեայի մոտ), շինանյութեր: Առավել նշանակություն ունի փայտամշակման և գյուղատնտեսական հումքի նախնական մշակման արդյունաբերությունը: Կան փայտամշակման, կահույքի, լուցկու ֆաբրիկաներ, բամբակազտիչ, ձեթօճառի ձեռնարկություններ, կակաոյի և սուրճի վերամշակման ֆաբրիկաներ, կաուչուկի նախնական մշակման, ծխախոտի, գարե-ջրի, մանածագործական, ներկարարական, հեծանիվների ու ռադիոընդունիչների հավաքման գործարաններ ևն: Արդ. գլխավոր կենտրոններն են Դուալան և Ցաունդեն: Ներմուծվող կավահողի բազայի վրա էդեայում կառուցվեյ է ալյումինի գործարան (կավահողը ներմուծվում է Գվինեական Հանրապետությունից): 1974 75-ին արտադրվել է 1,3 մլրդ կվտժ էլեկտրաէներգիա: Զարգացած է տնայնագործական արտադրությունը: Ավտոճանապարհների երկարությունը 30 հզ. կմ է, երկաթուղիներինը՝ 1173 կմ (1976): Գլխավոր նավահանգիստներն են Դուալան, Վիկտորիան, Տիկոն: Նավարկելի է Բենուե գետը, օդանավակայաններ կան Դուալա և Ցաունդե քաղաքներում: Արտահանում է կակաո, սուրճ, ալյումին, բամբակի թել, բանան, կաուչուկ, փայտանյութ, ծխախոտ ևն) Ներմուծում է սարքավորում, պատրաստի արտադրանք, պարենային ապրանքներ, հանքային հումք են: Առևտրական հիմնական գործընկերներն են Ֆրանսիան, Նիդերլանդները, ԱՄՆ-ը, Անգլիան են: Զարգանում է առևտուրը սոցիալիստական երկրների հետ: Դրամական միավորը աֆրիկական ֆրանկն է:
VIII. Առողջապահությունը
Ոչ լրիվ տվյալներով 1972-ին ծնունդը կազմել է 1 հզ. բնակչին 41, մահացությունը՝ 20: Աշխատել է 279 բժիշկ (1 բժիշկ 21720 բնակչին), եղել է 16,3 հզ. մահճակալ (2,7 մահճակալ 1000 բնակչին): Բուժքույրերևմանկաբարձներ են պատրաստում Այոսի, Յաունդեի և Դուալայի դպրոցներում: 1967-ին ՍՍՀՄ-ը Կ-ի ժողովրդին է նվիրել 700 հզ. դոզա հակատետանուսային վակցինա և բժշկ. գրքերի գրադարան, 1971-ին՝ 100 հզ. դոզա հակախոլերային վակցինա:
IX. Լուսավորությունը
Կ-ում գործում է ժողկրթության երկու համակարգ՝ ֆրանս. (ուսուցումը՝ ֆրանս.) և անգլ. (ուսուցումը՝ անգլ.): Լրիվ միջնակարգ կրթություն են ստանում հանրակրթական և տեխ. լիցեյներում: Պրոֆտեխնիկական կրթությունը թույլ է զարգացած: Լրիվ միջնակարգ տեխ. կրթություն է տալիս Դուալայի տեխ. լիցեյը: Յաունղեում կա համալսարան և բարձրագույն նորմալ դպրոց: Սովետական Միության օգնությամբ Կ-ում կառուցվել է Ազգային օյոլղատնտ. Կոլեջ և անտառատեխնիկական դպրոց:
X. Մամուլը, ռադիոն
Ֆրանսերեն լույս են տեսնում (1973) «ժուրնալ օֆիսիել դը լա Ռեպյուբլիք Յունի դյու Կամերան» («Journal officiel de la Republique Unie du Cameroun»), երկշաբաթաթերթ (լույս է տեսնում նաև անգլերեն), «Պրես դյու Կամերան» («La Presse du Cameroun»), օրաթերթ, 1927-ից, «Յունիտե» («L Unite»), 1959-ից, «Էֆոր Կամերունե» («L Effort Camerounais») շաբաթաթերթը, 1955-ից, «Սմեն Կամերունեգ» («La Semaine Camerounaise») հանդեսը: Կամերունի մամուլի գործակալությունը հիմնվել է 1960-ին: Ռադիոհաղորդումները տրվում են 1955-ից, անգլ., ֆրանս. և տեղական լեզուներով:
XI. Գրականությունը
XX դ. սկզբին բամում ժողովրդի մոտ ստեղծվել է ինքնատիպ գիր (ստեղծողն է Բամում պետության սուլթան Նշոյյան), մինչև 1921-ը կազմվել է երեք գիրք՝ բամում ժողովրդի պատմությունը, բժշկական և հոգևոր տրակտատները: Սակայն այս գիրը հետագա զարգացում չի ունեցել: 1930-ական թթ. սկսած երևացել են տեղական լեզուներով (բուլու, դուալա), հիմնականում բանահյուսական բնույթի, ստեղծագործություններ: Կ-ի ժամանակակից գրականությունը հիմնականում ֆրանսերեն է, մասամբ՝ անգլերեն: Գրականության ձևավորումը սկսվել է 50-ական թթ., գաղութարարների դեմ զինված դիմադրության շրջանում: Քաղ. իրադրության սրությունը, շարժման համաժողովրդական բնույթը պոեզիան և արձակը տոգորել են քաղաքացիականությամբ (Է. է. Յոնդո, ծն. 1930): 50-ական թթ. արձակում գերիշխել է սոցիալական վեպը: Այդ շրջանի առաջատար գրողներն էին Մոնգո Բեթին (իսկական անունը՝ Ա. Բիյիդի, ծն. 1932), Ֆ, Օյոնոն (ծն. 1929), Բ. Մատիպը (ծն. 1932), բանաստեղծ Ֆ. Սենգա-Կուոն: Անկախության հռչակումից հետո սկսվել է երկրի մշակութային ուժերը համախմբելու շարժում: 60-ական թթ. արձակում հիմնականում զարգացել են սոցիալ-կենցաղային վեպի ավանդույթները. Ռ. Ֆի-լոմբե (իսկական անունը՝ Ֆ. Լ. Օմբեդե, ծն. 1930), Ֆ. Բեբեյ(ծն. 1929), Ֆ. Բ. Մ. էվեմբե, Ժ. Մ. Իգուանկե (ծն. 1933):
XII. ճարտարապետությունը և կերպարվեստը
Ժողովրդական բնակարանի տիպերը ավանդական աֆրիկյան խրճիթներն են (փայտե հիմնակմախքով, ծղոտե կոնաձև ծածկով) և յուրօրինակ, ամբողջապես կավաշեն, կոնաձև տները (6—8 մ բարձր.): XIX դ. վերջին Կ-ում ստեղծվել են արաբ, և եվրոպական տիպերի էկլեկտիկ շենքերով կառուցապատված խոշոր քաղաքներ (Ցաունդե, Դուալա): Կ-ում տարածված է փայտի փորագրությունը: Կենցաղային բազմաթիվ իրեր զարդարված են մարդկանց, կենդանիների և թռչունների պատկերների փորագիր բարդ կոմպոզիցիաներով: Փայտից քանդակում են պաշտամունքային սյունաաիպ արձանիկներ, ներկում վառ գույներով, զարդարում շողշողուն խեցիներով, ապարանջաններով և այանքներով: Տարածված են փայտե, կաշեպատ և գունազարդ դիմակների բազմաթիվ տեսակներ: Ժող. ավանդական արհեստներից են՝ բրուտագործությունը, ասեղնագործությունը, բրոնզե իրերի ձուլումը: Կազմավորվում է գեղարվեստի ազգային դպրոցը, այդ գործում մեծ ավանդ ունեն գեղանկարիչներ և քանդակագործներ Աբոսսոլոն, Կենֆակը, Մսլանդոն:
XIII. Թատրոնը
Դեռևս հնում Կ-ում գոյություն են ունեցել պարային-երաժշտական խաղ-ներկայացումներ: Անկախության հռչակումից հետո սկսել է զարգանալ ազգային թատերարվեստը: 1960-ին բացվել է Կ-ի ժողովրդական թատրոնը: «Աֆրիկայի ավանգարդ» թատերախումբը բեմադրել է Դի-կոնգե Պիպի «Լեգենդ կախարդի մասին» (1967), «Անխուսափելի փոխզիջում» (1969) և այլ պիեսներ: 1969-ին Սիրողական թատրոնի Կ-ի ֆեդերացիան (ստեղծվել է 1968-ին) կազմակերպել է դրամատիկական արվեստի 1-ին փառատոնը:
Գրկ. Новейшая история Африки, М., 1968 Логинова В.П., Федеративная Республика Камерун, М., 1968 ГолубчикМ.М., Федеративная Республика Камерун, М., 1968 Мельников И.,Корочанцев В., Камерун, М., 1972 Потехина Г. И., Очерки современной литературы Западной Африки, М., 1968 Ольдерогге Д., Искусство народов Западной Африкив музеях СССР, Л,—М., 1958.
