ՀՍՀ/ԿԱՄԻԶԱՐՆԵՐ
ԿԱՄԻԶԱՐՆԵՐ (ֆրանս. camisards, լանգեդոկյան բարբառային camiso— շապիկ), Լանգեդոկի (Հարավային Ֆրանսիա) 1702—05-ի գյոլղացիա-պլեբեյական հակաֆեոդալական ապստամբության մասնակիցներ: Կ. են կոչվել սպիտակ շապիկ հագնելու համար: Ապստամբության պատճառը Նանտի էդիկտի, որը թույլատրում էր կրոնական հանդուրժողություն (տես Նանւռի էոիկտ 1598), վերացումից հետո կալվինականների դեմ գործադրած բռնություններն ու Իսպանական ժառանգության պատերազմի կապակցությամբ ծանր տուրքերի սահմանումն էր: Կ. պահանջում էին դավանանքի ազատություն և հարկերի վերացում: Ապստամբների գաղափարական դրոշը կաչվինականությունն էր, որն ընդունել էր հեղափոխական գյուղացիա-պլեբեյական հերետիկոսության գծեր: Կ. գտնում էին, որ կոչված են հաստատելու հազարամյա «հավասարության և եղբայրության թագավորություն»: Կղեմենտ XI ւցապր խաչակրաց արշավանքի կոչեց ընդդեմ Կ-ի, որոնց ապստամբությունը հաջողվեց զսպել միայն 1705-ին, երբ կառավարությունը հարկային զի-ջամներ կատարեց:
