ՀՍՀ/ԿԱՄԻՇԻՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՄԻՇԻՆ, քաղաք ՌՍՖՍՀ Վոլգոգրադի մարզում, Վոլգոգրադի ջրամբարի աջ ափին: Նավահանգիստ է, փոխբեռնման կետ, երկաթուղային կայարան: 112 հգ. բն. (1979): Ունի դրամատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան: Կ-ում 1866-ի մարտի 31-ին (ապրիլի 12-ին) մահացել է Մ. Նալբանդյանը:
