ՀՍՀ/ԿԱՄԻՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՄԻՍ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սվազի վիլայեթի համանուն գավառում: 1914-ին ուներ 827 հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Դյուզում գործում էին Ս. Թորոս եկեղեցին և Ս. Սահակյան վարժարանը (80 աշակերտ): Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին՝ թուրք ջարդարարների ձեռքով:
