ՀՍՀ/ԿԱՄՈԵՆՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՄՈԵՆՍ (Camoes) Լուիշդի (1524 կամ 1525—1580), պորտուգալացի բանաստեղծ: Պորտուգալական Վերածննդի խոշորագույն ներկայացուցիչ: Կ-ին համաշխարհային հռչակ է բերել «Լուզական» (1572) էպիկական պոեմը, որն այդպես է կոչվել ի պատիվ դիցաբանական Լուզի, որից, առասպելի համաձայն, սերում են պորտուգալացիները:
