ՀՍՀ/ԿԱՄՈՒՐՋ ԲԻԹԼԻՍԻ ՎԻԼԱՅԵԹ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՄՈՒՐՋ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթ գավառում: 1909-ին ուներ 57 տուն (688 բնակիչ): Գյուղում կար երկու եկեղեցի (Ս. Աստվածածին և Մ. Դանիել): Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ, տեղահանվել և բնաջնջվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:
