Jump to content

ՀՍՀ/ԿԱՄՊԱՆԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՄՊԱՆԻԱ (Campania), վարչական մարզ Իտալիայի հարավում: Տարածությանը 13,6 հգ. կմ² է, բն.՝ 5,2 մլն(1970): Ընդգրկում է Ավելինո, Բեևեվենտո, Կա-զերտա, Նեապոլ, Աալեռնո պրովինցիաները: Գլխավոր քաղաքը և նավահանգիստը Նեապոլն է: Ակտիվ հրաբխային Ա սեյսմիկ շրշան է (գործում է Վեզուվը): Կլիման միջերկրածովային է (տարեկան տեղումները 650 մմ-ից ավելի են), հողերը բերրի են: Ափամերձ հարթավայրերում աճեցնում են միրգ, ցիտրուս, մնացած մասերում՝ ցորեն, եգիպտացորեն, վուշ, ծխախոտ, կարտոֆիլ: Արդյունաբերությունը կենտրոնացած է Նեապոլի ծոցի ալիին: Հիմնական ճյուղերն են՝ մետալուրգիան, էլեկտրատեխնիկան, ռադիոէլեկտրոնիկան: