Jump to content

ՀՍՀ/ԿԱՄՊՈՒՉԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՄՊՈՒՉԻԱ, Կամպուչիայի ժողովրդական Հանրապետություն

I. Ընդհանուր տեղեկություններ Պետություն Հարավ-Արևելյան Ասիայում, Հնդկաչին թերակղզում: Սահմանակից է Թաիլանդին, Լաոսին, Վիետնամին: Ողողվում է Սիամի ծոցի ջրերով (ափագիծը՝ 300 կմ): Տարածությունը 181 հզ. կմ² է, բնակչությունը 4,8 մլն (1979): Մայրաքաղաքը՝ Պնոմպեն: Վարչականորեն բաժանված է 19 մարզի (կհաետների) և քաղաքային չորս առանձին միավորների:

II. Պետական կարգը

Կ. ժողովրդական հանրապետություն է: Պոլ Պոտ-Իենգ Մարիի վարչակարգի տա-պալումից հետո գործադիր իշխանությունն իրականացնում է 1979-ի հունվարի 8-ին ստեղծված ժոդովրդա-հեդափոխական խորհուրդը: Իշխանության տեղական մարմիններն են ժողովրդական կոմիտեները, որոնց վրա դրված են տեղական ինքնավարության, կարգ ու կանոնի և անվտանգության ապահովման խնդիրներ:

III. Բնությունը

Կ-ի կենտրոնական մասը զբաղեցնում է Կամպուչիական դաշտավայրը, արմ. մասը՝ Կռավան (Կարդամոնյան) լեոները (բարձրությունը՝ մինչև 1813 Վ, Օրալ լեռ), հս. մասը՝ Դանգրեկ զանգվածի հվ. լանջերը, արլ-ը՝ Աննամյան լեոների արմ. լանջերը: Օգտակար հանածոներից հայտնաբերված են երկաթահանք, ոսկի, ֆոսֆորիտներ: Կլիման մերձհասարակա-ծային, մուսսոնային է, խոնավ ամառով և համեմատաբար չոր ձմեռով: Ապրիլի միջին ջերմաստիճանը 29°C է, դեկտեմբերինը՝ 25°C: Տարեկան տեղումները հարթավայրերում 700—1500 մմ են, լեոներում՝ մինչև 2000 մմ: Գետային ցանցը խիտ է, առավել մեծ գետը Մեկոնգն է: Անտառները զբաղեցնում են տարածքի մոտ 3 4-ը: Տարածված են թանկարժեք ծառատեսակները (սալի, տիքի, կամֆորայի, լաքի), կան նաև նոսր անտառներով սավաննաներ, հնդկեղեգի և տարատեսակ թփաաների թավուտներ, Սիամի ծոցի ծանծաղուտներում՝ մանգրովյան անտառներ: Կենդանական աշխարհը հարուստ է, բազմազան: Լեոներում հանդիպում են վագր, հովազ, սև արջ. փիղ, Մեկոնգում և նրա վտակներում՝ կոկորդիլոսներ, հավալուսն, կարմրաթևիկ և բազմաթիվ ջրային թռչուններ:

IV. Բնակչությունը

85-ից ավելին քմերներն են: Բնակվում են նաև վիեանամցիներ, չինացիներ, չամեր, մալայացիներ, քաղաքներում՝ մոտ 3 հզ. ֆրանսիացի: Պաշտոնական լեզուն քմերն է (տարածված է նաև ֆրանսերենը), կրոնը՝ հիմնականում բուդդայականությունը: Պաշտոնական տոմարը Գրիգոր-յանն է, սակայն կենցաղում օգտագործվում է նաև լուսնա-արևայինը: Միջին խտությունը 1 կմ² վրա 40 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ ավելի քան 12: Խոշոր քաղաքներն են՝ Պնոմպենը, Կամ-պոնգայամը, Բատամբանգը:

V. Պատմական ակնարկ

Կ-ում մարդու բնակության առաջին հետքերը վերաբերում են վաղ նեոլիթին (մ. թ, ա. V հազարամյակ): Մ. թ. ա. I հազարամյակի կեսին քմերների նախնիների մոտ զարգացած էր բրոնզի դարաշրջանի ինքնատիպ մշակույթը: Կ-ի տարածքում առաջին հայտնի պետությունը Ֆունանն էր (մ. թ Г—VI դդ.): IX դ. ձնավորվել է Կամբուջադեշա կայսրությունը, որը XI դ. դարձել է Հնդկայինի խոշորագույն պետությունը: Х III դ. վերջին Կամբուջաղեշան տրոհվել է: XVI դարից զարգացել են քաղաքները՝ Պնոմպենը (1443-ից՝ մայրաքաղաք), նովեկը են: Թագավորական իշխանությունը նպաստել է բուդդայականության տարածմանը: XVIII դ. սկզբին երկիրը կախման մեջ է եղել Սիամից և Վիետնամից: 1863-ին Կ-ում հաստաավել է ֆրանս. հովանավորություն (պրոտեկտորատ): 1884-ին փաստորեն դարձել է Ֆրանսիայի գաղութը: Գաղութացումը առաջ է քերել Կ-ի ժողովրդի ազգային-ազատագրական զինված ելույթներ (XIX դ. 60-ական, 80—90-ական թթ., 1926): XX դ. 30-ական թթ. քմեր ժողովրդի ազգային-աղատագրական պայքարը ուղղվել է Վիելոնամի ժողովրդի ազատագրական պայքարին: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ճապոնիան օկուպացրել է Կ.: Ճապոնական, ապա ֆրանս. (1945-ից հետո) իմպերիալիստների դեմ ազատագրական պայքարը ղեկավարել է Ազաա Քմեր (Քմեր Իսսարակ) հայրենասիրական կազմակերպությունը: Ֆրանս, իշխանությունները հարկադրված Կ-ին տվեցին «ներքին ինքնավարություն»: 1947-ի սահմանադրությամբ Կ. հռչակվեց սահմանադրական միապետություն, հայտարարվեցին դեմոկրատական ազատություններ: 1949-ի նոյեմբ. 8-ին Ֆրանսիան ճանաչեց Կ-ի իրավական անկախությունը՝ Ֆրանս, միության շրջանակներում: 1950-ի ապրիլին Ազատ Քմերի նախաձեռնությամբ հրավիրվեց ժող. ներկայացուցիչների կոնգրես, որը ձևակերպեց Միասնական ազգային ճակատի ստեղծումը, ընդունեց Քմերի անկախության դեկլարացիա: 1951-ին ստեղծվեց Կ-ի, Վիետնամի և Լաոսի ազատագրության միասնական ճակատ: 1953-ի նոյեմբ. 9-ին Կ. հռչակվեց անկախ պետություն: 1955-ին Նորոդոմ Սիանուկը (թագավոր էր 1941-ից) հրաժարվեց գահից հօգուտ հոը՝ Նորոդոմ Սուրամարիտայի, ստեղծեց և գլխավորեց ժողովրղա-սոցիալիստական ընկերակցությունը (Սանգկում): 1955-ի հոկտեմբերին կազմվեց Սանգկումի առաջին կառավարությունը: Իրականացվեցին սոցիալ-տնտեսական բարեֆոխումներ: Արտաքին քաղ, ասպարեզում Կ. վարում էր չեզոքության և խաղաղ գոյակցության քաղաքականություն: 1955-ին Կ. դարձավ ՄԱԿ-ի անդամ: 1956-ի մայիսի 13-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին ՍՍՀՄ-ի և Կ-ի միջև: Թագավոր Նորոդոմ Սուրամարիտայի մահից (1960) հետո ստեղծվեց պետության ղեկավարի պաշտոն, որն զբաղեցրեց Ն. Սիանուկը: 1970-ի մարտի 18-ի պետ. հեղաշրջման հետևանքով արտասահմանում գտնվող Ն. Սիանուկը պաշտոնազրկվեց: 1970-ի ապրիլին ԱՄՆ զինված ագրեսիա ձեռնարկեց Կ-ի դեմ: 1970-ի մայիսին Կ-ի հայրենասերները ստեղծեցին Կ-ի Ազգային միասնական ճակատ (ԿԱՄՃ նախագահ՝ Ն. Սիանուկ), միաժամանակ ստեղծվեցին Կ-ի ազգային միասնության թագավորական կառավարություն (ԿԱՄԹԿ), Ազգային ազատագրության ժող. զինված ուժեր: ԱՄՆ-ի և այլ երկրների հասարակայնու-թյան ճնշման տակ 1970-ի հունիսի 30-ին ԱՄՆ դուրս բերեց իր զորքերը Կ-ից: Կ-ում մնացին Սայգոնի վարչակարգի տասնյակ հազարավոր զինվորներ: 1970-ի հոկտ. 9-ին Պնոմպենի վարչակարգը Կ. հռչակեց «Քմերական Հանրապետություն», զեն. Լոն Նոլը արձակեց պառլամենտն ու կառավարությունը և դարձավ պրեզիդենտ: ԿԱՄՃ-ի ԿԿ այդ գործողությունները համարեց անօրինական: 1972-ի վերջին—1973-ին՝ հայրենասիրական ուժերը ազատագրեցին երկրի տարածքի մոտ 90-ը: 1975-ի ապրիլի 17-ին հայրենասիրական ուժերը գրավեցին Պնոմպենը: Ապրիլի 25-ին ազատագրված Պնոմպենում Կ-ի հայրենասիրական ուժերի հատուկ Ազգային կոնգրեսը հռչակեց Կ-ի անկախության, խաղաղության և չեզոքության քաղաքականությունը: ԿԱՄՃ-ի նախագահ Ն. Սիանուկը դարձավ պետության ղեկավար: 1976-ի հունվ. 5-ի սահմանադրությամբ երկիրն անվանվեց Դեմոկրատական Կամպուչիա: 1976-ի ապրիլին պրեմիեր մինիստր դարձավ Պոլ Պոտը, արտաքին գործերի գծով նրա տեղակալ՝ Իենգ Սարին: Նրանք առաջ քաշեցին «առանց քաղաքների, առանց դրամի, կապի և ինֆորմացիայի միջոցների» պետության ստեղծում, հաստատեցին դաժան հալածանքի վարչակարգ, որին զոհ գնաց մոտ 3 մլն մարդ: 1977—78-ին Կ. ՉԺՏ-ի հովանավորությամբ բազմիցս խախտել է ՎՍՀ սահմանը Կ. ներխուժել, նրա տարածքը: Պնոմպենի վարչակարգի դեմ ծավալված հայրենասիրական շարժումը գլխավորեց 1978-ի դեկտեմբերին ստեղծված Կ-ի Ազգային փրկության միասնական ճակատը: Հեղափոխական ուժերը 1979-ի հունվ. 7-ին ազատագրեցին Պնոմպենը, տապալեցին Պոլ Պոտի և Իենգ Սարիի վարչակարգը: 1979-ի հունվ. 8-ին ստեղծված ժողովրդա-հեղափոխական խորհրղի նախագահ ընտրվեց Հենգ Սամոինը:

VI. Քաղաքական կուսակցությունները

Կ-ի ազգային փրկության միասնական ճակատ (ԿԱՓՄՃ.). ստեղծվել է 1978-ի դեկտեմբերի 2-ին, Կամպուչիայի ազատագրված շրջաններից մեկում, բնակչության տարբեր խավերի ներկայացուցիչների սահմանադիր համագումարում:

VII. Տնտեսա-աշխաոհագրական ակնարկ

Կ. ագրարային երկիր է: Անկախություն հոչակելուց (1953) հետո տնտեսության մեջ ձևավորվել են պետական, ազգային, մասնավոր-կապիտալիստական և խառը սեկտորներ: Տնտեսության հիմքը գյուդատնտեսությունն է: Գերակշռում են մանր և միջին գյուղացիական տնտեսությունները: Գյուղատնտ. հողերը 3,6 մլն հա են (տարածքի 20-ը, 1967), որից մշակվում է 2,8 մլն հա (78), արոտավայրերը՝ 0,6 մլն հա (մոտ 17): Առաջատար ճյուղը հողագործությունն է, մշակվող հիմնական կուլտուրան՝ բրինձը: Մթերային հաշվեկշռում զգալի տեղ են գրավում եգիպտացորենը, արմատապտուղները (բատատը, յամսը) և սոյան: Մշակում են նաև շաքարի ու կոկոսյան արմավենիներ, շաքարեղեգ, սև պղպեղ, գետնընկույզ, ծխախոտ, բամբակենի, ջուտ, քնջութ, կասավա, ճենա-կանեփ, պտուղներից՝ նարինջ, մանդարին, բանան, արքայախնձոր (անանաս): Կարնոր նշանակություն ունի հևեայի մշակությունը: Անասուններն օգտագործվում են գլխավորապես իբրև քարշող ուժ: 1 սոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 3,3 մլն է (որից 0,9 մլն գոմեշ, 1970): Տարեկան մթերվում է մոտ 400 հզ. մ³ բնափայտ: Անտառներում հավաքում են հիլ, գուտապերչ, հում լաք: Ձկնորսությունը զարգացած է հատկապես Մապ լճում: Արդյունաբերության բաժինդ ազգային համախառն արտադրանքում կազմոէմ է 12—13: Արդ. արտադրանքը հիմնված է.գլխավորապես տեղական գյուղատնտ. հումքի վերամշակման վրա: Արդյունահանող արդյունաբերությունը ներկայացված է ֆոսֆորիտների, մագնեզիտի, երկաթահանքի, գունավոր մետաղների, թանկարժեք քարերի ոչ մեծ հանույթով: Էլեկտրաէներգիան արտադրվում է գերազանցապես ՋԷԿ-երում (133 մլն կվտ-ժ, 1970): Մշակող արդյունաբերության գլխավոր ճյուղերն են սննդհամի, փայտամշակման, կաուչուկի մշակման արդյունաբերությունը: Պետական սեկտորում կառուցվել են մետաղամշակման, թղթի, տեքստիլ, ցեմենտի, սննդի, նավթաթոր խոշոր ձեռնարկություններ: Դրանցից մի քանիսը կառուցվել են սոցիալիստական երկրների օգնությամբ: Արդյունաբերությունը կենտրոնացած է Պնոմպենում, Բատամբաեգում, կամպոնգսաոմում: Մանր արդյունաբերությունը մատակարարում է բնակչությանը լայն սպառման և պարենային ապրանքներ: Տրանսպորտը: Երկաթուղագծերի երկարությունը 652 կմ է (1970), կոշտ ծածկով խճուղային ճանաաարհներինը՝ մոտ 5 հզ. կմ: Բեռնաշրջանառության մեջ մեծ դեր ունի Մեկոնգն իր ստորին հոսանքում: Գլխավոր նավահանգիստը Պնոմպենն է: Արտաքին առևտրական փոխադրումները կատարվում են Կամպոնգսաոմ նավահանգստով: Պնոմպենի մոտ է Պոչենտոնգ միջազգային օդանավակայանը: Կ. արտահանում է բրինձ և բնական կաուչուկ (արտահանության արժեքի մոտ 80-ը), եգիպտացորեն, անտառանյութ, քնջութ, սև պղպեղ, ձուկ և ձկնամթերք: Ներմուծում է մեքենաներ և սարքավ որում, տեքստիլ ապրանքներ, մետաղներ ու մետաղյա արտադրանք: Արտաքին առևտրական կապերը հիմնականում իրականացվում են Ֆրանսիայի, Ճապոնիայի, Սինգապուրի, Մյանգանի (Հոնկոնգ), ԱՄՆ-ի, ԳՖՀ-ի, Մեծ քկփտանիայի հետ: Դրամական միավորը ռիելն է: Ս. Դոգլան

VIII. Լուսավորությունը և առողջապահությունը

Կ-ում առաջին աշխարհիկ դպրոցները հիմնվել են ֆրանս. գաղութարարների իշխանության հաստատումից հետո (XIX դ.): Ժողկրթության համակարգի մեջ մտնում են 6-ամյա ձրի տարրական (երկու աստիճան, յուրաքանչյուրում³ տարի), ոչ լրիվ միջնակարգ՝ կոլեջ (4 տարի), լրիվ միջնակարգ՝ լիցեյ (7 տարի) դպրոցները: Լիցեյ ավարտողն իրավունք ունի ընդունվել բուհ: Պրոֆտեխնիկական կրթությունն իրականացվում է տարրական դպրոցի հիմքի վրա, մասնագիտական դպրոցներում և տեխ. կոլեջներում: Կ-ի խոշորագույն բուհերն են Ազգային համալսարանը (հիմնադրվել է 1960-ին) և Արքայական տեխնիկական համալսարանը (Պնոալյենում): ՍԱՏՄ-ը Կ-ի ժողովրդի համար կառուցել է բարձրագույն տեխնոլոգիական ինստ. Պնոմպենում: Այստեղ են գտնվում Ազգային գրադարանը (31 հզ. կտոր գիրք), Ազգային (հիմնադրվել է 1917-ին) և Արքայական պալատի թանգարանները: Կ-ում դեմոգրաֆիական ճշգրիտ տվյալներ (ծնունդ, մահացություն, մանկական մահացություն) չկան: Գերակշռում են վարակիչ և մակաբուծական հիվանդությունները: 1956—60-ին ՍՍՀՄ-ը Պնոմպենում կառուցել և Կ-ի ժողովրդին է նվիրել 500 մահճակալանոց հոսպիտալ՝ պոլիկլինիկայով: 1965-ին գործել է 70 հիվանդանոց՝ 4,7 հզ. մահճակալով (0,7 հզ. մահճակալ 1000 բնակչին), աշխատել են 273 բժիշկ, 13 ատամնաբույժ, 31 դեղագործ և 2,7 հզ. միջին բուժաշխատող:

IX. Գրականությունը

Մինչանգկորյան շրջանի (II—IX դդ.) Կ-ի գրականության առաջին հուշարձանները ներկայացված են Վոկան (ժամանակակից Վիետնամի տերիտորիայում, III դ.) և Տոնլե-Բատի (VI դ.) տաճարների պատերին եղած սանսկրիտյան արձանագրություններով: VII դ. սկզբներին են վերաբերում հին քմերերենով արձանագրությունները: Անգկորյան շրջանը (802—1433) բնութագրվում է քմերյան մշակույթի ծաղկումով, որը զարգացել է մահայանայի բրահմայականության և բուդդայականության գաղափարախոսության ազդեցությամբ, սանսկրիտով գրել են Յաշովարման 11-ը, Կավիշվարան, Յոկինդրան, Սուբհադրան, քմերերենով՝ Կաոսաթիպաղեյ Կաուն, Դոտնգը, Թյեյ Նոնըևուրիշներ: Գրականության մեջ որոշ տարածում է գտել նաև պալի լեզուն: Հատուկ տեղ են գրավել քմերերենով «Ինդրադևի» քնարական պոեմըևհնդկական «Ռամայանա»ի մոտիվներով գրված «Ռեամկեր» էպոսը: Միջին շրջանի (1434—1862) գրականության մեջ առավել նշանակալի երևույթը «Տում և Տեաու» (XV դ.) ասք-էպոս 0 և Լոտը, Նոլ Կանը և ուրիշներ շարունակել են գրել ավանդական ստեղծագործություններ նաև ֆրանս. գաղութատիրական վարչակարգի (1863—1953) ժամանակ: Այդ շրջանի լավագույն գործերից է Բամրաե Ուտեյ Նգինգայի «Սրատոպ Տյեկ» պոեմը: 1930—40-ական թթ. հայտնվել են հումանիստական նպատակաուղղվածա-թյամբ առաջին վեպերը (Նյոկ, Տհաեմ, Ռիմ Կին): 1955-ին, երկրի անկախության ձեռքբերումից շատ չանցած, ստեղծվել է քմեր գրողների միությունը: Գրողներ Տիու Օլը, Խել Սումպհան, Սոլոն Սորենը, Նոպ Սավանը և ուրիշներ իրենց ստեղծագործություններում բարձրացնում են սոցիալական և հասարակական-քաղաքական կարևոր հարցեր:

X. Ճարտարապետությունը

VI դ. Անգկոր-Բորեյում, VII ղ. Սամբոր-Պրեյ-Կուկոլմ հնդկական արվեստի ազդեցությամբ կառուցվել են պրասատ անվանվող սրբարանները, որոնք ցոկոյի վրա դրված ուղղանկյուն հատակագծով աղյուսաշեն աշտարակներ են, պսակված հելղգհետե փոքրացող, կեղծ հարկեր ունեցող բուրգերով: IX դ. կազմավորվել են պրասատներից և օժանդակ կառույցներից բաղկացած անսամբլները, որոնք ցանկապատվում էին դարպաս-տաղավար («հոպուրա») ունեցող պարսպով, հետագայում նաև սյունասրահներով և ջրանցքներով: Նույն ժամանակաշրջանում ծագել է «տաճար-սար» տիպր, որր աստիճանավոր բուրգ է, պսակված 1—5 սլրասատով, շրջապատված սյունասրահներով և ջրանցքներով (քարակառույց 9 ակոնգը Ռոլուոսում, IX դ. ևն): X դ. աղյուսը տեղը զիջում է լատերիտին և ավազաքարին: IX—XIII դդ. կազմավորվել է Աեգկոր հսկայական համալիրը: XIV դարից քարե ճարտարապետությունը անկում է ապրել, հին քաղաքները բարձիթողի էին, կառուցվում էին փայտե պալատներ և բուդդայական տաճարներ, քարե ստուպաներ: XIX դ. 2-րդ կեսից քաղաքներում կառուցվել են ֆրանս. էկլեկտիկ ճարտ. ոգով շենքեր: 1953-ից քաղաքաշինությունը պլանաչափ է դարձել (նոր քաղաքներ՝ Կամպոնգսաոմ, 1957—60, 9 ոկոր, 1962): Քաղաքներում կառուցված երկաթբետոնե շենքերում առկա են ավանդական (ճարտ. Վանմոլիվան) և ժամանակակից ճարտ. տարրերն ու ոճերը: Գյուղերի և քաղաքների զանգվածային կառուցապատումը իրականացվում է ցցահենարանային տներով:

XI. Կերպարվեստը

Կ-ի արվեստի հնագույն հուշարձաններից են նոր քարեղարյան զարդապատ խեցեղենը, մ. թ. ա. I հազարամյակի բրոնզե առարկաները: Հնդկական արվեստի ազդեցությունն են կրում VI դ. նուրբ ու ընդհանրացված քանդակները: Առավել ինքնատիպ, են VII—VIII ղդ. բարեկազմ, նրբագեղ, կենսահաստատ ու վեհաշուք արձանները: X ղ. ծաղկում է ապրել փորագրազարդը, ուր բուսական մոտիվները միահյուսված են երկնային էակների, կենդանիների և հրեշների պատկերներին: IX—XIII ղղ. խիստ ճակատային արձաններն աչքի են ընկնում ընդհանրացված խոշոր ծավալներով, մանրամասների գրաֆիկական ոճավորումով: XIV դ. ի հայտ են եկել փայտյա և բրոնզյա քանդակներ (Բուդդայի արձաններ, պարուհիների արձանիկներ), իսկ ռելիեֆները փոխարինվել են բուդդայական լեգենդների թեմաներով սոսնձաներկ որմնանկարներով: Ավանդական ժող. արհեստներն են մետաքսագործությունը, բատիկը, փայտի, փղոսկրի և մետաղի փորագրությունը, նկարազարդ խեցեգործությունը, ասեղնագործությունը ևն: Զարգացել է գեղանկարչությունը և գրաֆիկան (Նգոկ Դիմ, Սամ Ցուե):

XII. Երաժշտությունը

Քմերների երաժշտական մշակույթը, դասական երաժշտական համակարգի ձևավորումը, երաժշտական գործիքների ծագումը վերաբերում են հնագույն ժամանակներին: Երաժշտական հիմքը կազմում է պենտալոոնքւկան: Նվագախմբերում հիմնական տեղ են գրավում հարվածային գործիքները՝ թմբուկներ (սամպխո, չխայամ), կրկնակի լիտավրներ (սկո-տխոմ), գոնգեր ևն: Մեղեդին կատարում է հոբոյը (պեյ օ, պեյ-պոկ, պրա պեյ) կամ եղեգնյա ֆլեյտան (քլոյ): XII դ. ներմուծվել են լյուտնաներ (տա դիեու, տյապեյ և տա կխե), ջութականման գործիքներ (տրո-չե, տրո-սաո, տրո-կմաե): Դասական մեծ նվագախմբերը տարբերվում են ժողովրդականից միմիայն գործիքների քանակով: 1966-ին Պնոմպենում հիմնադրվել է Գեղեցիկ արվեստների ինստ. (պատրաստում է պրոֆեսիոնալ դերասաններ, երաժիշտներ, պարողներ, հավաքում և մշակում է երաժշտական և գրական բանահյուսությունը), կառուցվել համերգային դահլիճ:

ХIII. Թատրոնը

Կ-ում գոյություն ունի թատերական ներկայացումների երեք հիմնական տեսակ՝ թագավորական բալետ, ստվերների և ժող. թատրոններ: Որպես սյուժե ծառայում են հին լեգենդները և հեքիաթները: Հիմնական դերերը կատարում են կանայք: 1955-ին Պնոմպենում Բացվել է պետական դրամատիկական թատրոն, որը ձգտում է ստեղծել ժամանակակից ազգային խաղացանկ: 1964-ին և 1969-ին թագավորական բալետը հյուրախաղերով հանդես է եկել ՍՍՀՄ-ում:

Գրկ. V очевко Г. Г., Современная Камбоджа (1941— 1965), М., 1967 Михеев Ю.Я., Американцы в Индокитае, М., 1972 Деминтьев ККП., Политика Франции в Камбодже и Лаосе. 1852—1907, М., 1960 Всеобщая история архитектуры, т. 9, Л.—М., 1971, с. 196—241 Прок о фь ев О., Искусство Юго-Восточной Азии, М., 1967.