Jump to content

ՀՍՀ/ԿԱՄՍԱՐԱԿԱՆ ԿՈՍՏԱՆԴԻՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՄՍԱՐԱԿԱՆ Կոստանդին Պետրոսի (1840, Նուխի (այժմ՝ Ադրբ. ՍՍՀ-ում)— 1922, Վիեննա), հայազգի ռուսական դիվանագետ և ռազմական գործիչ: Գեներալ լեյտենանտ: Սկզբնական կրթությունն ստացել է Նուխիում, ապա ավարտել Մոսկվայի զինվորական ուսումնարանը: Մասնակցել է 1877—78-ի ռուսթուրքական պատերազմին՝ Կովկասյան ռազմաճակատում: Պատերազմից հետո նշանակվել է Էրզրումի զինվորական նահանգապետիօգնական, 1877-ի վերջին՝ ռուս, փոխհյուպատոս Էրզրումում, 1878-ին՝ Վանում: Մեծ ջանքեր է զործադրել Արևմտյան Հայաստանում իրագործելու Բեռլինի կոնգրեսի որոշումները, նպաստել Ռուսաստանի ազդեցության ուժեղացմանը: Աերտ կապ է պահպանել Կարինի «Պաշտպան հայրենյաց» ընկերության հետ: Աշխատել է ստեղծել հայ-ասորաքրդական դաշինք՝ թուրք, տիրապետության դեմ: Հետագայում համոզվելով, որ Արևմտյան Հայաստանում Բեռլինի կոնգրեսով նախատեսած բարենորոգումների ծրագիրը չի իրականանա, իսկ հայերն անպաշտպան ու անզեն են, Կ. գանումէ, որ ապստամբություն բարձրացնելը վաղաժամ է Ա արգելում է արևելահայ կամավորների մուտքը վասպուրական, խորհուրդ է տալիս նախ գինել արևմտահայերին, ապա նոր «խաղալ կրակի հետ», այլապես հայերը գոհ կգնան: Այնուհետև արևմտահայերի ազատագրական պայքարի ելքն ու նրանց գոյատևումըկապում է կուլտուր-լուսավորական աշխատանքների հետ (մասնակցել է Կարինի Սանասարյան վարժարանի, վարագա վանքում Մ. Խրիմյանի երկրագործական ուսումնարանի հիմնադրմանը ևն): Նյութապես օժանդակել է Վասպուրականի սովյալներին: Ցարական կառավարությունը, տեղյակ լինելով Արևմտյան Հայաստանում Կ-ի հայանպաստ գործունեությանը (որից դժգոհ էին եվրոպական պետությունների հյուպատոսները), 1884-ին նրան փոխադրում է Սիրիայի հյուպատոսության տրամադրության տակ: 1900—14-ին ապրել ու աշխատել է Պետեր-քուրգամ (Գլխավոր շտաբում) և Կիևում: 1914-ին վերջնականապես տեղափոխվել է արտասահման (սկզբում՝ Ֆրանսիա, ապա՝ Եգիպտոս):

Գ. Սարգսյան