ՀՍՀ/ԿԱՄՐՋԱՁՈՐ ՎԱՆՔ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՄՐՋԱՁՈՐ ՎԱՆՔ, նշանավոր մենաստան Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավառում: Իր ծաղկումն ապրել է Բագրատունիների օրոք: Վանքի առաջնորդներից է եղել Ստեփանոս Ասողիկ պատմիչը: Որոշ հետազոտողներ Կ. Վ. նույնացնում են ժամանակակից Զոր գյուղի (Արևմտյան Հայաստան) VII դ. եկեղեցու հետ: Վերջինս՝ 11,8 մ Х 21.9 արտաքին չափերով, երկու զույգ խաչաձև մույթերով, պայտաձև հատակագծով աբսիդի երկու կողմերին ուղղանկյուն ավան դատներով գմբեթավոր բազիլիկ է: Մուտքերը երկուսն են՝ հվ-ից և արմ-ից: Այժմ ավերված է:
Մ. Հասրաթյան
