ՀՍՀ/ԿԱՅԱԶՈՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՅԱԶՈՐ, անցյալում՝ բերդի կամ քաղաքի պաշտպանության համար նրանում տեղակայված զորք, ներկայումս՝ զորամաս, ռազմա-ուսումնական հաստատություն կամ հիմնարկ, որը մշտապես կամ ժամանակավորապես գտնվում է որոշակի բնակավայրում կամ սահմանանշված շրջանում: ՍՍՀՄ զինված ուժերում ամեն մի Կ. ունի իր պետը, քաղ. գծով նրա տեղակալը և զինվորական պարետը: Դեռես մ. թ.ա. IX դ 1-ին կեսին Ոլրարտուի թագավոր Արամեն պետության սահմանապահ բերդերում ու քաղաքներում հաստատել էր Կ-ներ, որոնք հսկում և պաշտպանում էին վտանգի ենթակա հենակետերը, մինչև հիմնական ուժերի կենտրոնացումը դիմակայում թշնամուն: Կ-ի համանման դերն ու նշանակությունը պահպանվում էր միջնադարյան Հայաստանում և այլ երկրներում:
