Jump to content

ՀՍՀ/ԿԱՅԱՆԲԵՐԴ ԱՄՐՈՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՅԱՆԲԵՐԴ, ամրոց Հայկական ՍՍՀ Թումանյանի շրջանի Հաղպատ և Սանահին գյուղերի միջև, երկու կիրճերի միացման տեղում, հրվանդանի վրա: Ըստ շինարարական արձանագրության կառուցել է Հաղպատի վանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսը, 1233-ին: Այն կոչվել է Ամրոց Հաղպատա Սուրբ Նշանի (Կ. և Դսեվանք անունները ավելի ուշ շրջանի են): Ավերել են թաթարները, 1241-ին: Մուտքըհվից է՝ կամարակապ դարպասով: Ներսում պահպանվել են բազմաթիվ շենքերիավերակներ, ջրավազաններ, ջրամատակարարման կավե թրծված խողովակներ: Ամրոցում կանգուն է Դսեվանքի Ա. Աստվածածին եկեղեցին:

Մ. Հասրաթյան