Jump to content

ՀՍՀ/ԿԱՅԱՆ ԻՋԵՎԱՆԱՏՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՅԱՆ, Ղայան, միջնադարյան իջևանատուն Դաշտային Կիլիկիայում: Գտնվում էր այժմյան Կայհան գյուղակի տեղում, Սսից 8 կմ հվ-արլ.: Կիլիկիայի հայկական պետության օրոք Կ-ին կից եղել է շուկա: Կարավանները հանգրվանում էին Կ-ում՝ XIII—XIV դդ. Կոպիտառից Աիս մայրաքաղաք գնալիս: Մինչև 1915-ը Կ-ի մերձակայքում կանգուն էր հայերեն արձանագրությամբ մի քարե կոթող: