ՀՍՀ/ԿԱՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
ԿԱՅԱՆ, գավառ, վարչական շրջան Հայաստանում XII—XIII դդ., Աղստև գետիմիջին հոսանքում, համապատասխանում էր վաղ միջնադարի Զորոփոր գավառին: Անունն առաջացել է Կայան բերդի անունից: Զաքարյանների իշխանության օրոքնախ պատկանել է Աահկանաբերդի Արծրունիներին, ապա՝ իվանե Զաքարյանի ֆեոդալական տանը: Х II—Х III դդ. եղել է հայ մշակույթի ու գիտության խոշորկենտրոններից: Այստեղ կառուցվել են նշանավոր ճարտ. համալիրներ՝ Նոր Գե-տիկի, Հաղարծնի, Մակարավանքի, Առաքելոց, կիրանց, Դեղձնուտիևայլ վանքերու եկեղեցիներ: Կ-ում ապրել ու ստեղծագործել են Մխիթար Գոշը, խաչատուր Տարոնեցին, Գեաիկի վանքում ուսանել է Կիրակոս Գանձակեցին: Մտավոր-սաեղծագործական կյանքի հետագա զարգացումը կ-ում կասեցվել է մոնղոլականնվաճման և հայկ. ֆեոդալական իշխանությունների կազմալուծման պատճառով: Ուշ միջնադարում գավառը կոչվել է Ղրաղի ձոր:
Ռ. Մաթևոսյան
