Jump to content

ՀՍՀ/ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ, «բլիցկրիգ» (գերմ. Blitzkrieg,Blitz— կայծակ և Krieg—պատերազմ), գերմանական ռազմամոլների պատերազմավարության տեսություն, որը ենթադրում էր ամենակարճ ժամկետում (օրերի կամ ամիսների ընթացքում) հաղթել հակառակորդին: Գերմանա-ֆաշիսաական հրամանատարությունը, մասնավորապես, Կ. պ. էր պլանավորել Սովետական Միության դեմ (տես «Բարքարոսա պլան»)՝ նպատակ ունենալով օգտագործել հարձակման հանկարծակիությունը ու 1,5 ամսվա ընթացքում պարտության մատնել ՍՍՀՄ-ին: Սակայն Կ. պ-ի այդ փորձը, որը հաշվի չէր առել նոր, սոցիալիստական պետության ռեալ ուժերն ու հնարավորությունները, աղետաբեր դարձավ հիտլերյան Գերմանիայի համար և հանգեցրեց նրա լիակատար ջախջախմանը:

Տ. Դրամբյան