ՀՍՀ/ԿԱՅԾԱՅԻՆ ՊԱՐՊՈՒՄ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՅԾԱՅԻՆ ՊԱՐՊՈՒՄ, կայծ, էլեկտրական պարպման տեսակ գազում, առաջանում է մթնոլորտայինի կարգի ճնշման ներքո և ուղեկցվում բնորոշ ձայնային «ճայթյունով»: Կ. պ. է առաջանում, երբ սնող աղբյուրի հզորությունը բավարար չէ ստացիոնար աղեղային կամ մարմրող պարպում ապահովելու համար: Կ. պ-ման բնական դրսևորումը կայծակն է:
