Jump to content

ՀՍՀ/ԿԱՅԾՈՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՅԾՈՆ, Ամանակ, միջնադարյան ամրոց, Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ձորուփոր գավառում (այժմ՝ Հայկ. ՍՍՀ Թումանյանի շրջանի Շնող գյուղի տարածքում, շրջկենտրոնից 24 կմ հս-արլ.), Դեբեդ գետի աջափնյա եռանկյունաձև հրվանդանի վրա: Մակերեսը 6,5 հա է: Կ-ի վերաբերյալ հիշատակություններ թողել են Դավիթ Քոբայրեցին (XII դ.), վարդան Արևելցին (XIII դ.), Մխիթար Այրիվանեցին (XIV դ.), վրաց ժամանակագրության Անանուն պատմիչը (ХШ դ.): Հիմնադրման ժամանակը որոշակի չէ: X—XI դդ. եղել է Բագրատունիների Կյուրիկյան թագավորության աչքի ընկնող ամրոցներից մեկը և կարևոր դեր խաղացել. Հայաստանի հս-արլ. շրջանների անվտանգության գործում: Տարածքը հիմնակա նում եզերված է բարձր, անմատչելի ժայռերով: Բնական պաշտպանական համակարգով և շրջագծով նման է Գառնիի, Անիի ամրոցներին: Պարսպապատերի կիկլոպյան շարվածքի մնացորդներ (բազալտե խոշոր անմշակ քարերից) կան արլ. մասում: Հիմնական մուտքը՝ կամարակապ, բրգաձև աշտարակներով, եղել է արլ. կողմում (մնացորդները պահպանվել են մինչև XX դ. սկիզբը), որտեղ հրվանդանը նեղ պարանոցով միանում է գյուղի ընդհանուր տարածքին: Խմելու ջուրը ստացել է կավե խողովակներով՝ Ս. Սարգսի մատուռով բլրի արլ. կողմի աղբյուրից: Պաշտպանական համակարգում ունեցել է հվ. կողմից դեպի ձորն իջնող գաղտնուղի (բացվել է 1966-ին): Տարածքում պահպանվել են Կ-ին ժամանակակից միանավ թաղածածկ եկեղեցի (կիսավեր), եռանավ եկեղեցի (Ս. Գևորգ, 1893), խաչքարեր, տապանաքարեր: Հս-արլ. մասում, ոչ հեռու գտնվում է Տերունական կոչվող խաչարձան-մատուռը (1222): XI—XIII դդ. Կ. ենթարկվել է սելջուկ-թուրքերի և թաթար-մոնղոլների ասպատակություններին: Գրականության մեջ կարծիք կա, որ Կ. տեղադրվել է Աղստևի հովտում:

Գրկ. Երգնկյանց Գ., Կայծոն կամ Շնող, «Արձագանք». 1895, 30: Շախկյան Գ., Կայձոն ամրոցը, «ՊԲՀ», 1977, 1: Մաթևոսյան Ռ., Կայծոն բերոի տեղադրությունը, «Երևանի համալսարան», 1978, 3: Գ. Շախկյան