Jump to content

ՀՍՀ/ԿԱՅՄԱՆՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՅՄԱՆՆԵՐ, ալիգատորների ընտանիքի սողունների 3 սեռի (Caiman, Melano-suchus, Paleosuchus) ընդհանուր անվանումը: Իսկական ալիգատորներից տարբերվում են փորի ոսկրային զրահի առկայությամբ և հոտառական խոռոչի ոսկրային միջնապատի բացակայությամբ: Հայտնի է 5 տեսակ՝ տարածված Կենտրոնական և Հարավային Ամերիկայի ջրամբարներում: Ամենախոշորը սև Կ. (Melano-suchus niger) են, որոնց մարմնի երկարությունը 4—5 մ է: Սնվում են հիմնականում ձկներով, ջրային և ճահճային թռչուններով, մանր կաթնասուններով: Էգերը դնում են 30—40 ձու (երկարությունը՝ մինչև 9 սմ): Օգտագործվում են առանձին տեսակների միսը և կաշին: