ՀՍՀ/ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ, 1.միապետությունկայսրի գլխավորությամբ: Կ.լայնատարած պետություն է, որն իր կազմի մեջ ընդգրկում է այլ ժոդովուրդների ու պետությունների տերիտորիաներ: Կ. էր Հռոմեականպետությունը (մ. թ. ա. I դ. վերջից), այնուհետև Բյուզանդիան, Ֆրանկական պետությունը, միջնադարյան «Հռոմեականսրբազան կայսրությունը»: Ցարական Ռուսաստանը Կ. դարձավ Պետրոս I-ի օրոք (1721): Կ. էր բուրժ. Ֆրանսիան Նապոլեոն I-ի (1-ին կ.) և Նապոլեոն III-ի (2-րդ Կ.) օրոք, Ավստրիան՝ 1804-ից (1868-ից Ավստրո-Հունգարիա) մինչև 1918-ը, Գերմանիան՝ 1871-ից մինչև 1918-ի հեղափոխությունը: 2. Խոշոր գաղութատիրական պետությունները, որոնք բաղկացած են մետրոպոլիայից և նրա գաղութներից (օրինակ, Բրիտանական կայսրությանը):
