ՀՍՀ/ԿԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՆ, Կեան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի համանուն գավառում, Էրզրում քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք: 1909-ին ուներ 290 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ: Կանեցիները հայտնի էին որպես լավ արհեստավորներ, մեծ մասն աշխատում էր Էրզրումի արհեստանոցներում: Գյուղում կար եկեղեցի (Ս. Ամենափրկիչ) և երկսեռ վարժարան՝ 170 աշակերտով: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհւ ել է Կամախի կիրճում:
