Jump to content

ՀՍՀ/ԿԱՆԱԴԱՑԻՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՆԱԴԱՑԻՆԵՐ, Կանադայի այժմյան բնակչությունը: Ընդհանուր թիվը՝ 23,5 մլն (1978): Կ-ի կազմի մեջ մտնում են երկու ազգ (ֆրանս-կանադական և անգլո-կանադական), մի շարք ազգային խմբեր, հնդկացիների (240 հզ.) ու էսկիմոսների (17 հզ.) ազգային փոքրամասնություններ: Ֆրանս-կանադացիները կազմում են երկրի բնակչության 29-ը և Քվեբեկ նահանգի բնակչության 80-ից ավելին: XVIII դ. վերջին— XIX դ. սկգբին ձևավորված ֆրանս-կանադական ազգի միջուկը կազմել են Եվրոպայից Կանադա վերաբնակեցված ֆրանսիացիներն ու բրետոնացիները, որոնք XVII դ. 1-ին կեսին հիմնեցին Նոր Ֆրանսիա գաղութը (1763-ին նրան տիրեց Մեծ Բրիաանիան): Ֆրանս-կանադացիները բրիտանական գաղութարարության պայմաններում պահպանեցին իրենց լեզուն (ֆրանս.), որը 1968-ին դարձավ երկրի պետ. երկու պաշտոնական լեզուներից մեկը: Ֆրանս-կանադացիների մեծ մասը կաթոլիկներ են: Մեծ Բրիտանիայի գաղութը դառնալուց հետո Կանադայում արագորեն սկսեցին բնակություն հաստատել Բրիտանիայից և նրա ամերիկյան գաղութներից գաղթածները, որի հետևանքով սկսեց գերակշռել անգլիախոս բնակչությունը: Անգլո-կանադացիները, որոնց հիմնական էթնիկական տարրերն են անգլիացիները, շոտլանդացիները, իռլանդացիները, Եվրոպայի այլ երկրների ձուլված վերաբնակիչները, XIX դ. վերջին—XX դ. սկզբին ձևավորվեցին որպես ազգ և գերիշխող դիրք գրավեցին երկրում: Այժմ կազմում են Կանադայի բնակչության 44-ը: Լեզուն անգլերենն է, որոշ առանձնահատկություններով: Հավատացյալների մեծ մասը զանազան հոսանքների բողոքականներ են և կաթոլիկներ (գլխավորապես՝ իռլանդացիները): Կ-ի 25-ը կազմում են XX դ. վերաբնակեցվածների չձուլված խմբերը (գերմանացիներ, ուկրաինացիներ, իտալացիներ, հրեաներ, լեհեր, հոլանդացիներ, հայերևայլք): Տես նաև Կանադա հոդվածը: