Jump to content

ՀՍՀ/ԿԱՆԱԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՆԱԼ (լատ. canalis— խողովակ), անցուղի, ինֆորմացիայի տեսությունում, ինֆորմացիայի հաղորդման սարք: Ինֆորմացիայի տեսության մեջ վերացարկվում են Կ-ի ֆիզիկական կոնկրետ բնույթից և հաշվի առնում հնարավոր վիճակների թիվը, որով պայմանավորվում է ինֆորմացիայի կուտակման կամ հաղորդման նրա ունակությունը: Կ-ում առկա աղավաղումների և աղմուկների (խանգարումների) հետևանքով ընդունված у ազդանշանը տարբերվում է հաղորդված х ազդանշանից, այնպես որ y-ը կարող է նույնացվել սխալ х (չհաղորդված, բայց հնարավոր) ազդանշանի հետ: Այդպիսի ընդհանրացված Կ-ի բնութագրերն են. մուտքում (х) և ելքում (у) հնարավոր ազդանշանների բազմությունները («այբուբենները»), р(у х) և р(х у) պայմանական հավանականությունների համախումբը, որոնցից առաջինը у ազդանշանի ընդունման հավանականությունն է, եթե հաղորդվել է x-ը, իսկ երկրորդը՝ х ազդանշանի հաղորդման հավանականությունը, եթե ընդունվել է y-ը: Վիճակագրական իմաստով (у х) ը բնորոշում է խանգարումները Կ-ում, մինչդեռ p(xyH) գնահատում է հաղորդված x ազդանշանի անորոշությունը, երբ ընդունվել է y-ը: Կ-ով ինֆորմացիա հաղորդելու հնարավորությունը քանակապես բնութագրվում է Կ-ի թողունակությամբ: Ըստ Շենոնի, խանգարումներ պարունակող ընդհատ

Կ-ի համար այն հավասար է հաղորդման առավելագույն արագությանը՝ C max H(x)—H(xy) որտեղ Н(х)ц մուտքի «այբուբենը» բնորոշող էնտրոպիան է, Н(х у) ը՝ միջին ոչ հուսալիությունը գնահատող պայմանական էնտրոպիան (տես նաև Ինֆորմացիայի տեսություն):