Jump to content

ՀՍՀ/ԿԱՆԱԼ ԿԱՊԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՆԱԼ ԿԱՊԻ, կանալ հաղորդման, տեխնիկական սարքեր և ֆիզիկական միջավայր, որտեղ ազդանշանները տարածվում են հադորդչից (ինֆորմացիայի աղբյուրից) դեպի ընդունիչ (ինֆորմացիա ստացողը): Ըստ հաղորդվող ինֆորմացիայի տեսակի լինում է հեռագրական, հեռախոսային, ռադիոհաղորդման, հաղորդա-մեխանիկական ևն, ըստ կապի գծերի կամ հաղորդման գծերի տիպի` հաղորդալարային, ռադիո, ռադիո-ռելեային ևն (տես նաև բազմականալային ռադիոկապ):