Jump to content

ՀՍՀ/ԿԱՆԱՅԱՆ ԱՐԴՎԱՐԴ ԽԱՉԱՏՈՒՐԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՆԱՅԱՆ Արդվարդ Խաչատուրի {ծն.15 (28).11. 1910, Թիֆլիս}, հայ սովետական ճարտարապետ: 1943-ից դասավանդում է Երևանի գեղարվեստի ուսումնարանում: ՀՍՍՀ վաստ. Ճարտարապետ (1971): 1932-ին ավարտել է Երևանի շինարական ինստ-ը (1933-35-ին` դասախոս): ՀԽՍՀ Ժողկոմխորին առնթեր ճարտ. Գործերի վարչությունում եղել է հուշարձանների պահպանության բաժնի ավագ ճարտարապետ (1944-47): 1950-ից աշխատում է Հայարդնախագիծ ինստ-ում (1957-ից` նախագծի գլխավոր ճարտարապետ): Նրա նախագծով են կառուցված Գորիսի կինոթատրոնը (1953), Էջմիածնի մարզադաշտը (1958), Լենինականի «Անտառային» շրջանի բնակելի առաջին թաղամասը (1958-64), ճանապարհաշինարարական մեքենաշիրնության գործարանի ինժեներական և 2 արտադրական մասնաշենքերը (1965), Կիրովականի քիմկոմբինատի պրոֆիլակտորիումը (1976, համահեղինակ` Աշոտ Կանայան), պիոներական ճամբարներ ու բնակելի տներ, Երևանի ժամացույցի գործարանի մանկապրտեզը (1953) ևն: