ՀՍՀ/ԿԱՆԱՅԱՆ ԱՐԴՎԱՐԴ ՄԿՐՏՉԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՆԱՅԱՆ Արդվարդ Մկրտչի {1(13). 4. 1884, Իգդիր-20.10(2.11). 1905, Օդեսա}, հայ հեղափոխական: Ավարտել է (1904) Մոսկվայի Լազարյան ճեմարանը, սովորել (1904-05) Օդեսայի համալսարանի իրավաբանաական ֆակուլտետում: Ճեմարանում Հ. Համբարձումյանի, Մ. Սվեշինիկյանի, Գ. Կարախանյանի, Վ. Տերյանի, Պ. Մակինցյանի և այլոց հետ կազմակերպել է (1899) գրական-հասարակական խմբակ, լույս ընծայել «Ստուդիում» և այլ ուսանողական հանդեսներ: Այդ շրջանում ընդգրկվել է հեղափոխական, սոցիալ-դեմոկրատական շարժման մեջ: 1905-ին Օդեսայում մասնակցել է սևհարյուրականների դեմ ուսանողական ցույցերի կազմակերպմանը և զոհվել զինված ընդհարման ժամանակ:
