Jump to content

ՀՍՀ/ԿԱՆԱՆՈՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՆԱՆՈՑ, տիկնունի, հարեմ (արաբ, խարամ՝ արգելված), մահմեդական հարուստ տներում կանանց արգելափակված հարկաբաժինը, փոխաբերական իմաստով՝ նաև տանտիրոջ բոլոր կանանց ու հարճերի ամբողջությունը: Պարսկաստանում, Աֆղանստանում, նախաքրիստոնեական Հայաստանում և այ լուր միապետների, բարձրաստիճան անձանց ու հարուստների մեծ Կ-ները հսկում էին ներքինիները, և սպասարկում սպասուհի կանայք: Բացի ամուսնուց ու նրա որդի ներից՝ մնացած տղամարդկանց մուտքը Կ.արգելված էր: Տնում ռազմ, արշավանք ների և հեռավոր ճամփորդությունների ժամանակ միապետներն ու բարձրաստի ճան անձինք իրենց հետ վերցնում էին նաև Կ.: Ըստ Ղուրանի՝ մահմեդականը կարող էր ունենալ մինչև չորս օրինական կին, թուրքական սուլթանին թույլատրվում էր ունենալ անսահման քանակությամբ հարճեր, սակայն օրինական կանանց թիվը չպետք է անցներ յոթից: Նրանցից առաջինը Կ-ում համարվում էր Սուլթանին անդրանիկ արու զավակ պարգևողը: Սուլթանի Կ. կարող էին ընդգրկվել միայն մեծահարուստների տներում դաստիարակված գեղեցկուհի ստրկուհի ներ (մեծ մասամբ՝ օտարազգի աղջիկներ): Սուլթանի մահից հետո նրա արու զավակների մայրերը տեդափոխվում էին «հինպալատում» ապրելու, իսկ աղջիկներ ծնած կանայք կարող էին հեռանալ և ամուսնանալ: XX դ. 20-ական թթ., շնորհիվ տնտ.ե մշակութային առաջընթացի, դեմոկրատիայի զարգացման, կանանց պայքարի ծավալման և բազմակնություն արգելման (Թուրքիայում՝ 1926-ին), վերացան նաևԿ-ները:

Լ. Պետրոսյան