ՀՍՀ/ԿԱՆԱՉՅԱՆ
ԿԱՆԱՉՅԱՆ Բարսեղ (1885, Ռոդոստո-21.5.1967, Բեյրութ), հայ կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ: 1888-ից բնակվել և նախնական կրթություն է ստացել Կ. Պոլսում: 1896-ին ընտանիքի հետ գաղթել է Վառնա, աշակերտել Ն. Ամիրխանյանին (ջութակ, երաժշտության տեսություն), 1903-ից սովորել է Բուխարեստում (դաշնամուր, հարմոնիա): 1908-ին, օսմանյան սահմանադրության հռչակումից հետո, տեղափոխվել է Կ. Պոլիս, կազմել «Քնար» փողային նվագախումբը, զբաղվել դասատվությամբ, արել ստեղծագործական առաջին փորձերը: Կ-ի համար վճռական նշանակություն է ունեցել հանդիպումը Կոմիտասին (1910, դեկտեմբեր), հանդես է եկել «Գուսան երգչախմբում, նրա «հինգ սաների» թվում հարմոնիայի դասեր առել, հետևել խմբավարական արվեստին: 1919-ին, Կոմիտասին նվիրված համերգում, որպես խմբավար հանդես է եկել 400-հոգիանոց միացյալ երգչախմբով, «հինգ սաների» հետ ներդաշնակել և հրատարակել է հայրենասիրական երգեր («Հայ գուսան» տետր): 1920-ից Փարիզում Կ. շարունակել է երաժշտական կրթությունը, 1922-ից հայկական գաղութներում զբաղվել խմբավարությամբ, 1926-ից դասավանդել Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունում, 1933-ից՝ Բեյրութի Նշան փա-լանջյան ճեմարանում: 1936-ին Բեյրու-թում կազմել է մշտական երգչախումբ (Կոմիտասի երգչախմբի օրինակով անվանել է «Գուսան»), այդ խմբի համար մշակել հայկ., ինչպես և մի քանի արաբ, ժող. երգեր, տվել բարձրարվեստ համերգներ, զբաղվել երաժշտության դասերով (դաշնամուր, ջութակ, հարմոնիա): 1946-ին տոնվել է նրա երաժշտական գործունեության 40-ամյա հոբելյանը: Արաբ, մշակույթի զարգացմանը նպաստելու համար Կ. պարգևատրվել է ֆրանս. և արաբ, շքանշաններով: Գրել է շուրջ 30 խմբերգ, 10 մեներգ դաշնամուրով, 20 մանկական երգ, «Աբեղա» երգային օպերան (ըստ Լ. Շանթի «Հին աստվածներ» դրամայի): Ռ. Պատկանյանի, Հ. Թումանյանի, Ս. Իսահակյանի, 4. Միր աքյանի և այլոց խոսքերով, տարբեր տրամադրություններով, հուզականորեն հագեցված մեներգերում («Օրոր», «Ասում են ուռին», «Ալվարդի երագը» ևն) դրսևորված է Կ-ի մեղեդիական ակնառու վարպետությունը: Երգչախմբի և ընդհանրապես վոկալի նուրբ զգացողությունը բնորոշ է խմբերգերին, որոնցում կիրառել է նաև ժող. նյութի թեմային զարգացում («Դալիլո», «Հոյնար», «Վարդերի հետ»): Դրանցից առավելապես նշանակալից է դեպի Ա. Կարապետ ուխտագնացություն նկարագրող ժող. խոսքերով «Նանոր» վիպական-դրամատիկական բնույթի խմբերգային ծավալուն պատկերը, որը նկարագրական լինելով հանդերձ՝ խոր զգացմունքային է, տրամադրությունների ցայտուն հակադրություններով, ազատ, նպատակամետ զարգացումով, լարվածությամբ հագեցած, վառ պատկերավոր ու կուռ բովանդակալի և դարձել է հայ դասական խմբերգային ստեղծագործության նշանավոր երկերից մեկը: Ուշագրավ է նաև հայրենասիրական «Բա մ, փորոտան» երգի մշակումը: Կ-ի ստեղծագործությունները հրատարակվել են Բեյրութում (1946—48) և Երևանում (1969):
Ռ. Աթայան
