ՀՍՀ/ԿԱՆԱՉՈՒՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՆԱՉՈՒՏ (մինչև 1945-ը՝ Դոխկուզ), գյուղ Հայկական ՍՍՀ Արտաշատի շրջանում, Ազատ գետի աջ ափին, շրջկենտրոնից մոտ 6 կմ հյուսիս: Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ, բանջարաբուծությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան: Հիմնադրվել է 1840-ին:
