ՀՍՀ/ԿԱՆԱՉ ԿՈՆՎԵՅԵՐ
ԿԱՆԱՉ ԿՈՆՎԵՅԵՐ, կանաչ կերի պլանաչափ արտադրության և դրա արդյունավետ օգտագործման համակարգ՝ կենդանիներին վաղ գարնանից մինչև ուշ աշուն անընդմեջ թարմ կերով ապահովելու համար: Ստեղծվում է տնտեսության կերային և դաշտային ցանքաշրջանառություններում բազմամյա և միամյա խոտաբույսերի, կերային, բոստանային կուլտուրաների, արմատապտուղների և այլ բույսերիհաջորդական ու արդյունավետ օգտագործման հիման վրա: Տարբերում են 3 հիմնական տիպ. բնական Կ. կ.՝ կազմակերպվում է գյուղամերձ և ամառայինարոտավայրերում, օգտագործելով նաև բնական խոտհարքների աշնանախոտը(ՀՍՍՀ-ում հնարավոր է կիրառել ալպյան, ենթալպյան, մասամբ՝ լեռնանտառային և լեռնատափաստանային գոտիներում): Արհեստական Կ. կ. ստեղծվում էքաղաքամերձ ինտենսիվ կաթնա-ապրանքային տնտեսություններում՝ ֆերմայամերձ ցանքաշրջանառությունում (ՏՍՍ տ-ում՝ Արարատյան դաշտում), իսկ խառը Կ. կ.՝ գյուղամերձ և ամառային արոտավայրերում՝ կերի պակասը լրացնելով կերային ցանովի կուլտուրաներով: Կարելի է կիրառել ՀՍՍՀ լեռնային շրջաններում:
Հ. Սմբատյան
