Jump to content

ՀՍՀ/ԿԱՆԱՐՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՆԱՐՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (իսպ. Islas Canarias), կղզիների խումբ Ատլանտյան օվկիանոսում, Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում: Պատկանում է Իսպանիային: Տարածությունը 7,3 հզ. կմ² է, բնակչությունը՝ 1,2 մլն (1970): Կլիման արևադարձային է, պասսատային: Տարածված են մշտադալար թփուտներ և անտառներ: Մշակում են բանան, հացահատիկ, կարտոֆիլ, ծխախոտ: Գլխավոր քաղաքներն ու խոշոր նավահանգիստներն են Լաս-Պալմասը և Սանտա Կրուս դե Տեներիֆեն: