ՀՍՀ/ԿԱՆԳՈՒՆ ԱԼԻՔՆԵՐ
ԿԱՆԳՈՒՆ ԱԼԻՔՆԵՐ, բաշխված համակարգում (օրինակ, առաձգական միջավայր կամ էլեկտրամագնիսական դաշտ) միևնույն ամպլիտուդով և տարածման հակառակ ուղղություններով երկու վազողափքների ինտերֆերենցիայի (տես Ինտերֆերենցիա ալիքների) հետևանքով առաջացող տատանումներ: Կ, ա. առաջանում են արգելքներից և միջավայրի անհամասեռություններից անդրադարձած ալիքների և ընկնող ալիքների վերադրմամբ (օրինակ, մի ծայրից ամրացված պարանի կամ մի կողմից փակ և օդով լցված գլանում մխոցի պարբերական տատանումների ժամանակ): Կ. ա-ի ամպլիտուդը կախված է ընկնող և անդրադարձած ալիքների փուլերի տարբերությունից: Համակարգի այն կետերը, որտեղ Կ. ա-ի ամպլիտուդն առավելագույնն է, կոչվում են ալիքի փնջվածքներ, իսկ այն կետերը, որտեղ ամպլիտուդը հավասար է զրոյի՝ ալիքի հանգույցներ: Կ. ա-ի հարևան Երկու փնջվածքների կամ հանգույցների հեռավորությունը հավասար է 2, իսկ հարևան փնջվածքի և հանգույցի հեռավորությունը՝ 4 (ն վազող ալիքի երկարությունն է): Հարևան երկու հանգույցների միջև համակարգի մասնիկները տատանվում հն միևնույն փալերում, սակայն հանգույցով անցնելիս փալը թռիչքաձև փոխվում է (ով: Ի տարբերություն վազող ալիքների, Կ. ա-ում էներգիայի հոսք (փոխանցում) տեղի չի ունենամ: Կ. ա. են առաջանում նաև գերբարձր հաճախականության անտենաներում, ալիքատարներում: Օպտիկայում նույնպես հնարավոր է Կ. ա-ի առաջացումը՝ էլեկտրական դաշտի տեսանելի մաքսիմումներով: Եթե լույսը մհներանգ չէ, ապա տարբեր երկարության ալիքների փնջվածքները դասավորվում են տարբեր տեղերում, և դիտվում է գույների բաժանում:
Գրկ. Горелик Г. С, Колебания и волны, 2 изд., М., 1959.
Ա.սվետիսյան
