Jump to content

ՀՍՀ/ԿԱՆԴԱԼԱԿՇԱՅԻ ԾՈՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՆԴԱԼԱԿՇԱՅԻ ԾՈՑ, Կանդալակի ծոց, Սպիտակ ծովի հյուսիս-արևմուտքում: Երկարությունը 185 կմ է, լայնությունը ելքի մոտ՝ 67 կէէ, խորությունը՝ մինչև 330 մ Ափերը ժայռոտ են, խիստ կտրտված, շրջապատված բազմաթիվ փոքրիկ կղզիներով, ստորջրյա ժայռերով ու ծանծաղուտներով: Նավահանգիստներն են Կանդալակշան, Կովդան, Ումբան: