Jump to content

ՀՍՀ/ԿԱՆԴԵԼԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՆԴԵԼԱ (լատ.candela—մոմ), լույսի ուժի միավորը Միավորների միջազգային համակարգում: Նշանակվում է կդ (միջազգային նշանակումը՝ cd): Կ. ամբողջական ճառագայթիչի կտրվածքի 1 600000 մ² մակերեսից այգ կտրվածքին ուղղահայաց ուղղությամբ առաքվող լույսի ուժն է այն դեպքում, երբ ճառագայթիչի ջերմաստիճանը հավասար է 2042 K (պլատինի պնդացման ջերմաստիճանը 101325 և մ² ճնշման պայմաններում): Կ. փոխարինել է նախկինում օգտագործվող մոմ միավորին. 1 մոմ 1 կդ: