ՀՍՀ/ԿԱՆԵԳԱՎԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՆԵԳԱՎԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Բերկրի-Աբաղա գավառում: 1909-ին ուներ 20 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ և բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում:
