Jump to content

ՀՍՀ/ԿԱՆԶԱՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՆԶԱՍ (Kansas), նահանգ (1861-ից) ԱՄՆ-ի կենտրոնական մասում: Տարածությունը 213,1 հզ. կմ² է, բնակչությունը՝ 2,2 մլն (1970): Վարչական կենտրոնը՝ Թոփիքա: Մակերևույթն ալիքավոր հարթություն է, զառիկող թեքված ժայռոտ լեռ-ների նախալեռներից (բարձրությունը՝ 1231 մ) դեպի Միսսուրի գետի հովիտը: Կենտրոնական մասում Սմոկի Հիլս, Բլու Հիլս բլուրներն են: Կլիման չաֆավոր ցամաքային է, տարեկան տեղումները՝ 550—950 մմ: Գետերն են Կանգասը և Արկանզասը (մեծ մասամբ սակավաջուր են): Նահանգում մշակում են ցորեն (ԱՄՆ-ում 1-ին տեղը բերքահավաքով), սորգո (2-րդ տեղը), զբաղվում անասնապահությամբ (4-րդ տեղը): Արդյունահանվում է նավթ, բնական գազ, հելիում (ԱՄՆ-ում 1-ին տեղը): Զարգացած է ավիացիոն (Ուիչի-թո), ավտոհավաքման (Կանզաս Սիթի), նավթավերամշակման, քիմ. արդյունաբերությունը, գյուղատնտ. մեքենաշինությունը: