ՀՍՀ/ԿԱՆԹԵՂԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՆԹԵՂԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐ, զարդարիկ (դեկորատիվ) բույսեր՝ կախվող, փաթաթվող կամ մագլցող (սողացող) ցողուններով, աճեցվում են սովորաբար կախովիսկահակներում, թաղարներում: Կ. բ-սվ զարդարում են բնակելի շենքերը, պատշգամբները, ցուցալիեղկերը ևն: Շենքի ներսում աճեցնելիս անհրաժեշտ է պահպանել միջին խոնավություն: Հողը պետք է լինի փուխր և պարարտ: Հայտնի են Կ. բ-իշատ տեսակներ: Դրանցից շենքի ներսում աճեցնում են շպրենգերի ծնեբեկ, խլորո-ֆիտում, քարբեկ, զանգակի, բեգոնիայի որոշ տեսակներ, պատշգամբներում՝ ծխածաղիկ, լոբելիայի որոշ սորտեր, Փուքսիա: Կ. բ. բազմացվում են շվապատվաստով:
