Jump to content

ՀՍՀ/ԿԱՆԻՈՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՆԻՈՆ (իսպ. canon— խողովակ, կիրճ), խոր գետահովիտ՝ խիստ զառիթափ լանջերով, նեղ հատակով: Սովորաբար ամբողջությամբ զբաղված է լինում գետի հունով: Հայտնի է Կոլորադո գետի Մեծ կանիոնը: ՀՍՍՀ-ում Կ-ներ կան Հրազդան, Դեբեդ, Արվա, Ազատ, Քասաղ, Որոտանգետերի միջին հոսանքների շրջանում: