Jump to content

ՀՍՀ/ԿԱՆԻՑԱՐՈ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՆԻՑԱՐՈ (Cannizzaro) Մաանիսլաո(1826, Պալերմո—1910, Հռոմ), իտալացի քիմիկոս, ատոմա-մոլեկուլային տեսության հիմնադիրներից: Ալեքսանդրիայի Ազգային կոլեջի (1851), Ջենովայի(1856-ից), Պալերմոյի (1861-ից) և Հռոմի (1871—1910) համալսարանների պրոֆեսոր: Ստացել է ցիանամիդ (1851) և հայտնաբերել Կանիցարոյի ռեակցիան: Ճշտել է մի քանի տարրերի (հատկապես մետաղների) ատոմական զանգվածները և ցույց տվել Ավոգադրոյի օրենքի կիրառման սահմանները: Սահմանազատել է «ատոմ», «համարժեք» և «մոլեկուլ» հասկացությունները:

Գրկ. Быков Г.В., Крицман В. А., Станислао Канниццаро. Очерк жизни и деятельности, М., 1972.