Jump to content

ՀՍՀ/ԿԱՆԽԱՎՃԱՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՆԽԱՎՃԱՐ, դրամական գումար, որը կողմերից մեկը պայմանագրով նախատեսված վճարումների հաշվին տալիս է մյուս կողմին՝ որպես ապացույց պայմանագրի կնքման և ի ապահովումն նրա կատարման: Սովետական քաղաքացիական իրավունքում Կ. քաղաքացիների միջև կամ նրանց մասնակցությամբ ծագած պարտավորությունն երի կատարումն ապահովելու միջոց է: Եթե պարտավորությունը չի կատարում հանձնող կողմը, Կ. մնում է մյուս կողմին, եթե չի կատարում Կ. ստացողը, վերադարձնում է նրա կրկնակին: Բացի այդ, պատասխանատու կողմը պարտավոր է հատուցել նաե վնասները՝ հաշվակցելով Կ-ի գումարը, եթե կողմերը պայմանագրով այլ բան չեն նախատեսել:

Տ. Բարսեղյան